Խանումյան Հայկը որոշակի չակերտներ է բացել՝ կապված Կառավարությանը կից արցախահայերի խնդիրներով զբաղվող բացվելիք գրասենյակի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Մասնավորապես՝ նա հայտարարել է, որ այդ գրասնեյակին կարող է վերապահվել նաև արցախցիների ու Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ բանակցությունների վարման գործառույթ՝ խորհրդակցելով Արցախի ընտրված ներկայացուցիչների հետ:

Արցախի ընտրված որևցիե ներկայացուցչի հետ Սյամոն չի խորհրդակցելու: Խանումյան Հայկի հայտնած մտքի մեխը մեկն է՝ հենց Սյամոն պետք է թուրքերի հետ բանակցությունների սեղանին ներկայացնի արցախցիներին. դեռ հույս ունեն, որ Ադրբեջանն Արցախին ինչ-որ ստատուս է տալու կամ անվտանգային երաշխինքեր, իրենք էլ գնալու են ու այնտեղ թագավորեն:

Ո՞րն է Սյամոյի հաշվարկը, ինչի՞ց ելնելով է նա նման կարծիքի, դժվար է ասել: Հավանաբար կարծում է, թե Արցախի ստատուսի հարցով զբաղվելը կարող է ձեռնտու լինել գերտերություններից մեկնումեկին, ուստի դեռ էս գլխից փորձում է լուծել իր ապագայի հարցը՝ չհասկանալով, որ Արցախի էջը վերաբացել Բաքուն ոչ մի դեպքում չի պատրաստվում. Թուրքիան ուղղակի կարգելի:

Սյամոն որիցե պարագայում արցախցիների անունից որևէ մեկի հետ բանակցելու իրավունք չունի:Նա չի կարող հայ ժողովրդի այդ հատվածի շահի ատահայտիչը լինել հենց միայն այն պատճառով, որ վերջին տարիներին կարողացել է հաջողությամբ ապացուցել, որ խորքում Արցախի թշնամին է. թշնամի չլիներ, Աննային չէր սիրի բունկերներում, թուրքին պատերազմով երկիրը չէր հանձնի, Աննայի ձախ ձվարանի կարգավիճակում չէր հայտնվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել