Վերջին 3 ամսվա վիճակագրությունը հուսադրող չէ. 3 ամսում 26 հազար մարդ է հեռացել Հայաստանից:

Երբ վերլուծում ես վերջին 3 ամսվա ողբերգական քրոնիկոնը, ապա պարզ է դառնում, որ իրականում կարող ենք գործ ուեննալ ոչ այնքան հայաստանցիների, որքան մազապուրծ արցախցիների ահռելի արտահոսքի հետ. օբյեկտիվորեն Հայաստանում չկան հնարավորություններ՝ կարճ ժամանակահատվածում տեղավորելու 100000-ից ավել արցախցու, ապահովել գոնե մինիմալ անհրաժեշտ պայմաններով, տալ նրանց հեռանկար, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, թե որքան է ՔՊ-ական իշխանությունը սիրում պարծենալ, թե իբր աննախադեպ արդյունավետութամբ են կարողացել լուծել համախատասխան խնդիրը՝ գրանցելով համաշխարհային ռեկորդ:

Անկասկած, արտահոսքի այսպիսի դինամիկան նախևառաջ Սյամոյի սրտովն է, քանի որ որքան քիչ արցախցի մնա Հայաստանում, այնքան Նիկոլի պրոբլեմներն ավելի քիչ կլինեն, հետևաբար՝ Սյամոյի ապահով կյանքն առավել երաշխավորված կլինի: Որքան էլ Խանումյան Հայկը կաղկանձի,թե երազում են արցախցիների՝ ասենք Սյունիքում վերաբնակեցման մասին՝տարեկան 50000-60000 դոլար եկամտով, իրականում մեր հալածյալ հայրենակիցների այստեղ մնալը խորքում հակասում է Սյամոյի մուրազին: Գուցե որոշակի թվով արցախիների մնալը կարող է ձեռնտու լինել Սյամոյին, բայց 100000-ն ակնհայտորեն «պերեբոռ» է՝ լի բազում վտանգենրով:

Իսկ ինչո՞ւ է Սյամոյին պետք, որ գոնե մի քանի հազար արցախցի Հայաստանում մնա: Խնդիրն այն է, որ Սյամոն երազում է Կառավարությանը կից հատուկ մարմնի ստեղծման մասին,որն իբր պետք է զբաղվի արցախահայերի խնդիրներով, իսկ ինքն էլ դառնա դրա գլուխը՝ լուրջ փողեր «քերելով»: Հետևաբար՝ եթե չկա ոչ մի արցախցի, ապա նման մարմնի ստեղծումն արդարացված չի լինի, ուստի արցախցիները պետք են Սյամոյին, բայց չափավոր քանակությամբ, որ քաղաքական ռիսկեր ՔՊ-ի համար չստեղծեն, բայց միևնույն ժամանակ իրեն ապահովեն լուրջ եկամուտներով:

Սոված փորին ծծելն էլ մի բան չի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել