Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան. զրահապատ գնացքը, որով նա տեղաշարժվում է, Պրիմորիեի երկրամաս է ժամանել սեպտեմբերի 12-ի առավոտյան, հայտնում է meduza.io կայքը։

Ժամանման առաջին կադրերը հրապարակել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը՝ ընդգծելով, որ գնացքը Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի սահմանին գտնվող «Հասան» կայարանը հատել է «բացարձակ գաղտնիության պայմաններում»։

Սա Կիմ Չեն Ընի առաջին հայտնի ուղևորությունն է Հյուսիսային Կորեայից դուրս՝ կորոնավիրուսային համավարակից հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել