Որքան էլ բարդ լինի` Արցախում պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել` դրանից բխող քայլերի հաջորդականության սահմանմամբ:
Բացի ամենօրյա ռեժիմով առաջ եկող խնդիրներին լուծումներ փնտրելուց, ինչքան էլ ծանր լինի, պետք է կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով խնդիրներն ըստ առաջնահերթությունների սահմանել ու տեսակավորել:
Ես չեմ ուզում ասել, որ սա հեշտ լուծվող կամ պլանավորվող գործողությունների և միջոցառումների ցանկ է ենթադրում, բայց եթե իշխանություն ես ստանձնել, ապա պարտավոր ես այն իրացնել` լինի խաղաղ, թե պատերազմական իրավիճակ:
Եթե Արցախում իշխանությունը լուծում չի տեսնում կամ իր ներսում արդեն հանձնվել է, ապա չի նշանակում, որ գործընթացները պետք է իներցիոն հուն մղի:
Կրկնում եմ` որքան էլ դաժան լինի իրականությունը, մեկ է` պետության առաջին խնդիրն է իրավիճակը դարձնել հնարավորինս կառավարելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել