Արցախի խորհրդարանի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում ՀՀ իշխանություններին չդավաճանել Արցախի ինքնորոշման գաղափարին: Մոտս միանգամից հարց առաջացավ. ինչու՞ են Արցախի խորհրդարանականները կարծում, որ իրենք Արցախը դավաճանելու իրավունք ունեն, իսկ ՀՀ իշխանությունները՝ ոչ:
Ախր, երբ որ Փառուխը տալիս էիք, չեիք մտածում չէ՞ ինքնորոշման մասին: Երբ Հին Թաղերն էիք տալիս, ինքնորոշումը նույնպես չմտաբերեցիք: Տո հենց պատերազմի ժամանակ այդ խորհդարանականների մի զգալի մաս ամեն ինչ արեց, որ Նիկոլը կապիտուլյացիան ստորագրի, որտև Մոսկվայից տենց էին ասել... Հիմա խի՞ չեն էդ հայտարարությամբ հենց Մոսկվայից պահանջում իրենց «փայը» սեփական երկիրը ծախելու դիմաց: Խի՞ են, Մոսկվան թողած, էս թրքաբարո իշխանություններին դիմում...
Այ ձեր ցավը տանեմ, դուք հլը փորձեք Փառուխը հանձնած ձեր ընկերներին համոզել, որ Արցախի ինքնորոժումը կարևոր է, հետո նոր անցեք Երևանին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել