«Փաստ» օրաթերթը գրում է

Ամբողջ աշխարհում գնալով ավելի ու ավելի է մեծանում մարդկանց հետաքրքրությունը արևային էներգիայի հանդեպ: Հայաստանը ևս բացառություն չէ: Սա պատահական չէ. արևային պանելների հետգնումը բավականին արագ է ստացվում՝ տարբեր հաշվարկներով՝ 3-5 տարվա ընթացքում, ինչից հետո մոտ երկու տասնամյակ մարդն անվճար էլեկտրաէներգիա է ունենում: Սակայն այստեղ կա մի կարևոր խնդիր. բանն այն է, որ հատկապես մեր երկրում և հատկապես ձմռան ամիսներին շատերն ավելի շատ գումար ծախսում են գազի սպառման համար, քան էլեկտրաէներգիայի:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում արևային պանելներ արտադրող միակ կազմակերպությունը՝ «Սոլարոնը» ,ստեղծել է արտադրանք, որը միտված է լուծել նաև այդ խնդիրը: Մեզ հետ զրույցում ընկերության մարքետինգի ղեկավար Հայկ Հայրապետյանը հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով. «Այո, իսկապես, թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում մարդիկ, հատկապես ձմռան ամիսներին, ավելի շատ գումար ծախսում են ոչ թե էլէներգիայի, այլ գազի վճարների համար: Եվ մենք այս պահին ունենք պրոդուկտ, որը թույլ է տալիս արևային էներգիայի ու էլեկտրական ամենաէներգաարդյունավետ սարքավորման միջոցով իրականացնել ոչ միայն արևային կայանի, այլ նաև նմանատիպ էլեկտրական ջեռուցման համակարգի մոնտաժում, որը շահավետ կլինի հատկապես ձմռան ամիսներին՝ջեռուցման նպատակով գազի համար վճարվելիք գումարը խնայելու իմաստով»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել