Երեկ ուշ երեկոյան գուբեռնիստների առաջամարտիկները հուժկու հարվածով ճեղքեցին մեր անդորրը և մի կես ժամվա բոցերով լուսավորեցին գիշերը: Բռնել սքրին են շեյրել որտեղ ես կոչ եմ անում միայն այդ օրը մասնացել Նիկոլի միտինգին ու ասում եմ, որ եթե հասցնեմ ես էլ կմիանամ: Իրականում իհարկե չեմ միացել քանի որ երկրում չէի))) Բայց դրա փոխարեն մի քանի հոգու խնդրել էի գնան իմ փոխարեն հրապարակ ու բղավեն «Նիկոլ վարչապետ»: Դա ապրիլի 24-ի երեկոն էր: Սերժ Սարգսյանը արդեն 30 ժամ է ինչ հրաժարական էր տվել, ինչից հետո ես իր նկարը դրել էի պրոֆիլիս, իսկ Քոչարյանի ընտանիքն ու աշխատակազմը տոնում էին ու մանրից փորձում մեյդան բերել Կարապետյանին: Իմ վերաբերմունքը Կարապետյանին գիտեն բոլոր նրանք ովքեր ինձ հետևել են դեռ 2016 թվականից: Ես դեռ չիմանալով թե ինչ կուլուարային պրոցեսների արդյունքում է Սարգսյանը իշխանությունը հանձնել Կարապետյանին փորձում էի իմ լուման ներդնել Կարապետյանի իշխանություն չստանձնելու մեջ: Ես միամտաբար կարծում էի որ Փաշինյանին հետո հեռացնելը ավելի հեշտ կլինի քան իրեն բերածներին: Սա է պատճառը որ ապրիլի 24-ից առաջ ու հետո մենակ քֆուր ա եղել Նիկոլի հացեին...
Հետաքրքիր ա չէ, Սերժին մերժող քոչարյանենք ինձ հիմա մեղադրում են իբր թե Սերժին մերժելու մեջ, մինչդեռ իրականում ես հենց իրենց էի մերժում... Նիկոլին բերողներին... ու իրենք դա գիտեն: Այո, արել եմ, լավ եմ արել ու արել եմ դա բացահայտ: Մեղքս էն ա, որ ոմանց թերագնահատել եմ, այդ թվում առաջին հերթին Քոչարյանին: Հիմա պիտի էդ մեղքս էլ քավեմ: Ու կքավեմ: Այս գործում ինձ անընդհատ օժանդակող դեբիլների բրիգադին անկեղծ շնորհակալ եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել