Արցախի անկախությունը ճանաչելու վարչապետի կոչը տեղի է ունենում դրա համար ամենաբարենպաստ ժամանակահատվածում: Կարծում եմ՝ նա այդ շունչը շատ լավ զգացել է: Երբեք չի եղել աշխարհաքաղաքական այնպիսի դասավորվածություն, որը ավելի նպաստավոր լիներ Արցախի անկախությունը ճանաչելու համար, քան հիմա է: Ավելի ճիշտ` ճանաչումը նախկինում երբեք չի եղել իրատեսական: Սակայն այժմ դա գործնականում շատ հնարավոր է ու միանգամայն իրատեսական: Ֆրանսիական որոշ լրատվամիջոցներ արդեն ներկայացնում են Արցախը` որպես պետություն, ինչպես կներկայացնեին ցանկացած այլ պետություն, և ոչ «այսպես կոչված» կամ «չճանաչված» որակումներով:

Իմ կարծիքով շուտով տեսնելու ենք ճանաչումներ, որոնց թվում Ֆրանսիան հավանաբար կլինի առաջինը, միգուցե և միակ ազդեցիկ պետությունը: Եվ նույնիսկ այն դեպքում, երբ Ֆրանսիան է միայն ճանաչել, Հայաստանը պետք է անմիջապես ճանաչի Արցախի անկախությունը և անմիջապես ձեռնամուխ լինի երկու պետությունների միավորման գործընթացին:

Հ.Գ. Խնդրում եմ այս գրառումը չվերածել ճանաչման կողմ ու դեմ վիճաբանության: Թող բոլորը մնան իրենց կարծիքներին առանց վիճաբանության: Ես պարզապես կարծիք եմ հայտնում, որ Արցախի ճանաչումը տեղի է ունենալու շուտով՝ անկախ նրանից, թե մեր մի մասը կողմ են, թե դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել