Тейковская дивизия

Եվ Սպիտակ Տունը, և ԶԼՄ-ները չվրդովվեցին, երբ Ռուսաստանն անցած ամիս փորձարկեց «Յարս-Մ» տեսակի շարժական տեղակայման բալիստիկ նոր հրթիռները: Կապուստին-Յառ հրաձգարանից արձակված հրթիռը թռչելով 1242 մղոն խոցեց Սարի-Շագան հրաձգարանում գտնվող պայմանական թիրախը: Ամերիկյան ԶԼՄ-ները առհամարհեցին նաև այն լուրը, որ Ռուսաստանն ավարտին է հասցնում ռադիոլոկացիոն մեծ կայանի շինարարությունը՝ սևծովյան Արմավիր քաղաքի մերձակայքում, որով հանգիստ կարելի է հետևել բոլոր այն հրթիռնրին, որոնք կարձակվեն Իրանի և Եվրոպայի ցանկացած կետից:

Ինչո՞ւ է այս ամենն այդքան կարևոր: Գուցե ա՞յն պատճառով, որ «Յարս» հրթիռի արձակումով խախտվել է դեռևս 1987 թվականին ստոագրված փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիրը: Կամ էլ գուցե ա՞յն բանի համար, որ նորակառույց ռադիոտեղորոշիչ կայանը գտնվում է հենց այնտեղ, որտեղ Մոսկվան սպառնում էր տեղակայել փոքր հեռահարության հրթիռներ, եթե Բուշի ադմինիստրացիան չհրաժարվի Լեհաստանում և Ռումինիայում հակահրթիռային մարտկոցներ, իսկ չեխիայում հակահրթիռային ռադիոտեղորոշիչ սարքեր տեղադրելու իր պլաններից: Ի դեպ, հենց այս պլաններն էլ սառեցվեցին Օբամայի ադմինիստրացիայի կողմից այն հաշվարկով, որ Մոսկվան իրեն կսկսի լավ պահել և կհամաձայնվի սպառազինության կրճատաման վերաբերյալ առաջարկներին:

Մինչդեռ Արմավիրի ՌԷԿ-ը ընդամենը մեկն է այն չորս ժամանակակից կայաններից, որոնք կառուցվել են Ռուսաստանի տարածքում վերջին տարիների ընթացքում: Այն ավարտին կհասցվի և շահագործման կհանձնվի 2020 թվականին: Այս չորս կայաններից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա միաժամանակ հետևելու 500 օբյեկտների: Արդեն գործող երեք կայանները տեղակայված են Սանկտ Պետերբուրգում, բալթյան անկլավ հանդիսացող Կալինինգրադում և Սիբիրում: Դրանք բոլորը պաշտպանված են ռուսական գերժամանակակից Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերով:


Թքեցին լեհերի երեսին՝ հանուն ՌՀԶ պայամանագրի


Հիշեցնենք, որ 2009 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Լեհաստանի խորհրդային ներխուժման 70-ամյակին, Օբաման գիշերային զրույցի ժամանակ իրազեկեց ՆԱՏՈ-ի մեր դաշնակից լեհերին իր այն մտադրության մասին, համաձայն որի ԱՄՆ-ն հրաժարվում էր նախկին խորհրդային սատելլիտ երկրներում տեղակայել այնպիսի զինատեսակներ, որոնք ի զորու են պաշտպանել այդ երկրները՝ ռազմատենչ Ռուսաստանից: Նրա խոսքերով նա ավելի լավ պլան ուներ:

Այնուհետև, Օբաման այս «ավելի լավ» պլանը ևս դանակի տակ դրեց, երբ անցած տարվա մարտ ամսին պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարեց «Արևելաեվրոպական հակահրթիռային վահանի», որը կոչված էր պաշտպանելու ամերիկյան տարածքը Իրանի կողմից հնարավոր հրթիռային հարվածներից, չորրորդ ու վերջին թուլի չեղյալ լինելու մասին: Այն իր մեջ ներառում էր  SM-3IIB հակահրթիռի մշակման ծրագիր, որը հանդիսանում է այն հակահրթիռների կատարելագործված տեսակը, որով զինված են Aegis համակարգով համալրված ամերիկյան ռազմանավերը: 

Նախորդող երեք փուլերն ուղղված էին բացառելու Եվրոպային հրթիռային հարված հասցնելու հավանականությունը:

Мобильный ракетный комплекс РС-24 «Արևելաեվրոպական վահանը» նաև ենթադրում էր, որ ցամաքային տեղակայման հրթիռներին պետք է համալրեին Միջերկրական ծովում տեղակայված ռազմանավը, որոնք պետք է դիմակայեին իրանական «Շահաբ» տեսակի հրթիռներին, որոնք ըստ էության հյուսիսկորեական «Նոդոն» հրթիռների կատարելագործած տեսակն է: ԿԺԴՀ-ն և Թեհրանը միասին են աշխատել «Շահաբ-3» տեսակի հրթիռի ստեղծման վրա, որն ի զորու է մեկ տոննայանոց մարտագլխիկը հասցնել մինչ 1000 մղոն հեռավորության վրա գտնվող թիրախը: Այժմ Իրանն ու ԿԺԴՀ-ն աշխատանքներ են տանում այնպիսի հրթիռների ստեղծման ուղղությամբ, որոնցով հնարավոր կլինի խոցել Եվրոպան, ԱՄՆ-ը և Իսրայելը:

Այժմ Հյուսիսային Կորեան շարունակում է ավելացնել իր հրթիռային զինանոցը, որն այս պահին հաշվում է ավելի քան 1000 հրթիռներ, ինչպես նաև ակտիվորեն ավելացնում է իր միջուկային պոտենցիալը: Մյուս կողմից Իրանն է, որը ևս արագորեն մոտենում է սեփական միջուկային զենք ունենալուն: 2012 թվականի իր զեկույցում Ազգային հետազոտական ինստիտուտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատշաճ մակարդակով չէ պաշտպանված հնարավոր իրանյան գրոհից և առաջարկել է տեղակայել հակահրթիռներ Արևելյան ափի երկայնքով մեկ:

Պրոեկտի 4-րդ փուլից մենք հրաժարվեցինք այն բանից հետո, երբ Մոսկվան սպառնաց ՀՀՊ-ի օբյեկտների վրա ուղղել արդեն իր հրթիռները և դուրս գալ Ռազմավարական հարձակվողական զինատեսակների (ՌՀԶ) մասին պայմանագրից, որը միտված է նվազեցնելու միջուկային մարտագլխիկների, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի վրա տեղակայվող բալիստիկ հրթիռների և ծանր ռմբակոծիչների թվի նվազեցմանը: Պենտագոնը հաղորդեց, որ «Արևելաեվրոպական հակահրթիռային վահան» ծրագիրը եթե վերագործարկվի էլ, ապա դա կլինի ոչ ավելի շուտ, քան 2022 թվականը: 


Հյուսիսային Կորեան «հաղթում է» ՆԱՏՕ-ին


Պենտագոնը պնդում է, որ «Հակահրթիռային վահանի» պրոեկտը կապ չունի Ռուսաստանին խաղաղեցնելու փորձերի հետ: Իրականում ծրագրի հետաձգման պատճառը նրանում է, որ ԱՄՆ-ի ռազմական բյուջեից ավելի շատ փող է սկսել հատկացվել Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքներին դիմակայելուն միտված ծրագրերի ու միջոցառումների համար: Պենտագոնի պաշտոնյաները համարում են, որ հյուսկորեական հրթիռներն արդեն այսօր ի զորու են միջուկային մարտագլխիկներ հասցնել մինչև Ալյասկայի ափերը ու Հավայան կղզիներ, իսկ շուտով ի զորու կլինել նաև խոցել Սիեթլը և Սան Դիեգոն:

Պխենյանի ռեժիմը մատը կոճակի վրա է պահում և արդեն խոստացել է գրոհել ԱՄՆ-ը և կրակի ծովի վերածել Հարավային Կորեան: Հնարավո՞ր է, որ այս ամենը պարզապես պարծենկոտություն լինի: Էլլեն Քիմը՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնից, գրում է. «Այն բանից հետո, երբ դեկտեմբերին Հյուսիսային Կորեան կարողացավ հաջողությամբ արբանյակը ուղղեծիր հանել, և 3-րդ անգամ հաջող միջուկային փորձարկում իրականացրեց, նման սպառնալիքները դադարեցին դատարկախոսություն թվալ:»

Քաղցած հյուսիսկորեական ժողովրդի ֆոնին, զենքը հանդիսանում ԿԺԴՀ-ի արտահանման պիտանի միակ ապրանքը, որը երկրին եկամուտ է բրում և այս ամեն ներքո Պհենյանի ու Թեհրանի սերտ համագործակցությունը գլոբալ վտանգի երանգ է ստանում: Պետք չէ մոռանալ հյուսիսկորեական քիմիակն ու կենսաբանական զենքի պաշարների մասին, որը մեծ վտանգ է ներկայացնում առաջին հերթին Հարավային Կորեայի համար:

Հաջողված տիեզերական արձակումից, փոքր հեռահարության հրթիռների մի քանի փորձարկումներից, ատոմային փորձարկումների և շարժական արձակման կայանի ցուցադրությունից հետո միայն Պենտագոնը վերջապես խոստովանեց, որ Հյուսիսային Կորեայի տեխնիկական ծրագրերը շատ ավելի արագ են զարգանում, քան կարծում էին: Ինչպես նշել է Շտաբի պետերի միավորված կոմիտեի ղեկավարի տեղակալ ծովակալ Ջեյմս Ուիննեֆելդը՝ ելույթ ունենալով մարտի 15-ին Պենտագոն հրավիրված լրագրողների առջև, հյուսիսկորեական միջմայրցամաքային KN-08 հրթիռները վտանգի են վերածվել «ավելի շուտ, քան մենք ակնկալում էինք»:

Боевой железнодорожный ракетный комплекс

Ի հեճուկս Օբամայի ադմինիստրացիայի ավելի վաղ որոշման, Պենտագոնը հավելյալ 1 միլլիարդ դոլար է հատկացրել, որպեսզի մինչև 2017 թվական Ալյասկայում գտնվող Ֆորտ-Գրիլի ռազմակայանում տեղակայվեն ևս 14 հակահրթիռներ, որոնք կհավելեն Արևմտյան ափին արդեն տեղակայված 30 հակահրթիռներին: Սա բացատրվել է հետևյալ կերպ. «ԱՄՆ-ը տիրապետում է հակահրթիռային պաշտպանության համակարգերի, որոնք ի զորուն պաշտպանել մեզ սահմանափակ հզորությամբ ՄԲՀ-ներից..., բայց Հյուսիսային Կորեան վերջին շրջանում ավելացրել է իր պոտենցիալը և ձեռնարկել է խելահեղ սադրանքների ու շտապողական քայլերի մի ամբողջ շարք:» 

ԱՄՆ-ը արդեն կարող էր տեղակայել հակահթիռները, բայց այժմ դա տեղի կունենա միայն 2017 թվականին՝ այս երկար սպասված որոշման անտեղի ձգձգման պատճառով: Բուշի ադմինիստրացիան շահագործման հանձնեց ցամաքային տեղակայման առաջին հակահրթիռը 2004 թվականին և պլանավորում էր ընդհանուր թվով 54 նման հրթիռ տեղակայել: 2009 թվականին Օբաման հրաժարվեց այդ պլանից և սահամափակվեց արդեն մարտական հերթապահություն իրականացնող 30 հրթիռներով:

Գերագույն գլխավոր դիլետանտը

Մեր գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն կասեցրեց ամերիկյան հակահրթիռային համակարգի զարգացումը և հրաժարվեց դրա առանցքային մասն կազմող «Արևելաեվրոպական հակահրթիռային պաշտպանություն» ծրագրից, այլև հաշվեհարդար տեսավ ևս մի քանի կարևորագույն պաշտպանական ծրագրերի նկատմամբ: Մասնավորապես նա դադարեցրեց 
Airborne Laser ծրագրի ֆինանսավորումը, որը մեզ պետք է հնարավորություն ընձեռեր թշնամական հրթիռները ուղղեծրի առաջնային հատվածում: Օբաման նաև ոչնչացրեց Multiple Kill Vehicle և Kinetic Energy Interceptor ծրագրերը, որոնք ենթադրում էին մեկ հրթիռի վրա մի քանի մարտագլխիկների տեղադրում, որպեսզի ավելի մեծանար թիրախի խոցման հավանականությունը՝ կեղծ թիրախների գործոնը նվազեցնելու հաշվին: «Օհայո» տիպի զուզանավերի փոխարինման ծրագիրը ևս սառեցվեց և մինչ օրս էլ դեռ որոշված չէ, թե հաջորդ սերնդի ռազմավարական ռմբակոծիչները գոնե տեսականորեն հնարավորություն կունենա՞ն միջուկային սպառազինություն կրել:

Այժմ էլ Օբամայի ադմինիստրացիան Ռուսաստանին է մեկնում ձիթենու թափնին է մեկնել Ռուսաստանին՝ հանուն ՌՀԶ համաձայանգրի, առաջարկելով միակողմանիորեն դեակտիվացնել ամերիկյան միջուկային արսենալի 1/3-ը: Ընդ որում, Օբաման պատրաստվում է անել դա առանց կոնգրեսի համաձայնության: ՌՕՈւ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Թոմաս Մակիներնին այս քայլը որակել է «ԱՄՆ նախագահների կողմից երբևէ ձեռնարկված ամենավտանգավոր քայլ, որ ինքը հիշում է»: «Հիմա նման վտանգավոր էքսպերիմենտների ժամանակը չէ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան ավելացնում են իրենց միջուկային ուժերը», - ասել է նա:

Սրան ի հավելում, առնվազն 5 տարով, իսկ ոմանց կարծիքով էլ ընդմիշտ հետաձգվել մի օբյեկտի կառուցման ծրագիր, որն անհրաժեշտ էր արդեն սպառազինության մեջ գտնվող և հնացող մարտագլխիկների արդիականացման համար: Խոսքը գնում է պլուտոնիումի վերամշակման գործարանիչ մասին, որն ընգրկված է ՌՀԶ համաձայնագրի մեջ և որի շուրջ տարվող աշխատանքների կասեցման վերաբերյալ պարտավորություն է ստաձնել Օբաման:

2012 թվականին Սեուլում կայացած ատոմային համաժողովի ժամանակ աղմուկ հանած միջադեպի ժամանակ (բարձրախոսը մոռացել էին անջատել), Օբաման Մեդվեդևին ասել էր. «Բոլոր այս հարցերը, հատկապես հակահրթիռային պաշտպանության վերաբերողները կարելի է լուծել, բայց կարևոր է, որպեսզի նա (Պուտինը) տա ինձ խուսվարման միջակայք: Սա իմ վերջին ընտրություններն են և դրանցից հետո ես ավելի ազատ կլինեմ:» Մեդվեդևն էլ պատասխանել էր, որ կփոխաննցի Օբամայի խոսքերը հասցեատիրոջը:

Военно-морской флот РоссииԱպրիլի կեսերին Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Դոնիլոնը՝ Մոսկվա կայացած իր այցի շրջանակներում փոխանցեց գաղտնի նամակ Վլադիմիր Պուտինին՝ Բարաք Օբամայից: Պուտինի օգնական Յուրիյ Ուշակովը հետագայում հայտնեց լրագրողներին, որ նամակում խոսքը գնում էր «ռազմա-քաղաքական ոլորտի հարցերի մասին, այդ թվում նաև ՀՀՊ-ի և միջուկային զինանոցների մասին:»

Եթե խոսենք միջուկային զինաթափման մասին, ապա Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցի տերը և շարունակում է արդիականացնել և զարգացնել իր տիրապետած սպառազինությունների այս տեսակը: Այժմ Ռուսաստանը պատրաստվում է շահագործման հանձնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր սերունդ, որի տարատեսակներից միկը կարող է միանգամից 15 մարտագլխիկ կրել:

Բացի դրանի, առկա է նաև Չինաստանին խաղաղացնելու խնդիրը: Զիջելով ռուսական պահանջներին, Օբամայի ադմինիստրացիան այժմ էլ առաջարկում է սահամափակել Ամերիկյան ՀՀՊ-ն Ասիայում, եթե Չինաստանն օգնի նվազեցնել Հյուսիսային կորեայից բխող միջուկային սպառնակլիքը:  Խոսքը գնում է այն որոշման չեղյալ հայտարարելու մասին, համաձայն որի տարածաշրջան պետք է ուղղարկվեն երկու հածանավ, որոնք իրենց վրա կրում են ՀՀՊ Aegis համակարգ, ինչպես նաև պետք է կասեցվի Ճապոնիային X-դիապազոնի երկրորդ ռադիոտեղորոշիչ կայան տրամադրելու որոշումը: Բանն այն է, որ Չինաստանին խիստ նյարդայնացրել էին այս երկու նախաձեռնություններն էլ, որովհետև ըստ չինացիների, կայնն ու նավերը էականորեն կավելացնեին տարածաշրջանային լարվածությունը: Ցավոք, ԱՄՆ-ի կողմից արվող նման զիջումները դժվեր թե ամրապնդեն մեր դաշնակից Ճապոնիայի ու Տայնվանի դիրքերը՝ Չինաստանի հետ ունեցած իրեննց բազմաթիվ վիճահարույց հարցերում:

Մինչդեռ, վաղուց արդեն պետք էր ձերբազատվել բոլոր այն պատրանքներից, որ Հյուսիսային Կորեան երբևիցե պատրաստվում է հարգել իր հետ ստորագրված համաձայնագրերը: Երկու տասնամյակ առաջ՝ 1994 թվականին, Քլինթոնի ադմինիստրացիան պայմանավորվել էր Փհենյանի հետ, որ Փհենյանը կսառեցնի իր միջուկային հետազոտությունների ծրագրերը և փոխարենը կստանա պարենամթերք և էներգակիրներ: Չնայած այդ պայմանավորվածությանը, Հյուսիսային Կորեան շարունակեց իր գաղտնի հետազոտությունները, որոնք պսակվեցին հաջողությամբ՝ 2006 թվականին տեղի ունեցած հձող միջուկային փորձարկման տեսքով: Ոչ ավելի վաղ,մ քան մեկ տարի առաջ, ԱՄՆ-ի կողմից պարենային պգնություն տրամադրելու մասին հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Հյուսիսային Կորեան՝ առհամարհելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը, իրականացրեց հեռահար հրթիռի հաջողակ փորձարկում: Անցած ապրիլին Հյուսիսային Կորեան մերժեց պետքարտուղար Քերրիի առաջարկը՝ միջուկային զենք ստեղծելու ծրագրերի կասեցման վերաբերյալ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

Զինաթափող միամտություն
   
30 տարի առաջ՝ 1983 թվականի մարտի 23-ին Ռոնալդ Ռեյգանը հայտարարեց, որ ինքը սկսելու նորարարական նոր պաշտպանական ծրագիր իրականացնել՝ Ռազմավարական պաշտպանական նախաձեռնություն
 (Strategic Defense Initiative), որը նախատեսված էր ԱՄՆ-ն պաշտպանելու խորհրդային հրթիռների հարվածներից: Խորհրդային Միությունն ընդունեց, որ չի կարող մրցակցել այս ծրագրի հետ և ընդունված է մտածել, որ ՌՊՆ-ը արագացրեց ԽՍՀՄ-ի անկումը:

Հիմա ամեն ինչ այլ է: 2008 թվականի ընտրություններից մեկ ամիս առաջ թեկնածու Օբաման հայտարարեց. «Ես կկրճատեմ բոլոր ծախսերը՝ կապված չստուգված հրթիռային համակարգերի հետ: Ես չեմ պատրաստվում միլիտարիզացնել տիեզերքը»: Անկասկած, Օբաման հավատարիմ է իր խոստմանը:

Չնայած այն հսկայական գիտատեխնիկական գերակայությանը, որն ուներ ԱՄՆ-ը վերջին տասնամյակների ընթացքում, ներկայիս ադմինիստրացիայի օրոք հակահրթիռային պաշտպանությունն ու միջուկային զսպման միջոցները շարունակում են թուլանալ: 2010-ին Օբաման կրճատեց Հակահրթիռային պաշտպանության ծառայության բյուջեն 1.4 միլլիարդ դոլարով: Եթե համեմատենք 2010 և 2013 թվականների բյուջեները, որոնք ներկայացրել են Էներգետիկայի նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը, ապա կարելի է տեսնել, որ միջուկային ու հրթիռայն ծրագրերի արիականացման հնգամյա բյուջեն կրճատվել է 4.4 միլլիարդ դոլարով: Ի դեպ, հենց այսքանով էր նախագահը խոստացել ավելացնել ծախսերը նշված ուղղություններով, որպեսզի ստանա Սենատի աջակցությունը Ռուսաստանի հետ ՌՀԶ նոր համաձայնագրի հարցում:

Մինչ նախագահ Օբաման երազում է առանց միջուկային հրթիռներով աշխարհի մասին և չեղյալ է հայտարարում տարբեր պաշտպանողական ծրագրեր, Հյուսիսային Կորեան, Իրանը և Ռուսաստանը շարունակում են կատարելագործել և ավելացնել հրթիռա-միջուկային պատերազմի նախահարձակ միջոցների իրենց պաշարները: Իր հրթիռը տիեզերք արձակելով, Հյուսիսային Կորեան հստակորեն ցույց տվեց, որ շուտով ի զորու կլինի ուղղել իր հրթիռները աշխարհի ցանկացած կետի վրա:

Այսպիսով, եթե խոոսում ենք ԱՄՆ-ի շահերի մասին, ապա կասկածներ հարուցող փաստերից մեկը հենց ՌՀԶ նոր պայմանագիրն է, որը խիստ անհաջող գաղափար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել