Որքա՞ն են 1 ժամ տևողությամբ պրոֆեսիոնալ վիդեոնկարահանման գները Երևանում չորս տեսախցիկով: Ասում են` մոտ $500:

Ահավասիկ, համատեղության կարգով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի (խորին հարգանքներս բեմի բոլոր նվիրյալներին) մեկժամյա հյուրախաղը Նոր Նորքում 2018 թ. նոյեմբերին կարող է արժենալ 100 մլն դրամ: Բայց դա կվճարի ոչ թե այդ էժան «նկարահանման» բուն պատվիրատուն ու շահառուն` Կարգին Հայկոն, այլ երևանցին մայրաքաղաքի բյուջեից:

Կից նյութն այստեղ՝ Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել