Հարավային Կորեայի բնակիչների մոտ մասսայական հետաքրքրություն է առաջացել սառը «նենմիոն» արիշտայի նկատմամբ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ այն կմատուցվի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինի հանդիպման շրջանակներում կայանալիք ընթրիքի ժամանակ: Այդ մասին տեղեկացրել է Հարավային Կորեայի «Յոնհափ» լրատվական գործակալությունը:

Ինչպես նշվում է, ճաշի ընդմիջման ժամին Սեուլի բնակիչները հյուսիսկորեական ոճով ձևավորել են ճաշարանները, որտեղ մատուցվում է Կիմ Չեն Ինի նախընտրած արիշտան:

«Այսօր մենք անհամեմատ մեծ քանակությամբ հաճախորդներ ունենք շնորհիվ գագաթնաժողովի: Սովորաբար այս թվով հաճախորդներ մենք միայն ամռանն ենք ունենում»,- խոստովանել է ճաշարաններից մեկի աշխատակիցը:

Գագաթնաժողվի սկզբում Կիմ Չեն Ինը ասել էր, որ գործընկերոջ համար փհենյանյան արիշտա է բերել և ուրախ կլիներ, եթե վերջինս փորձեր այն երեկոյան կայանալիք ճաշկերույթի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել