Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը շնորհավորանքներ են հղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ իր երկրի հիմնադրման օրվա կապակցությամբ, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Չարլզ III-ը սեպտեմբերի 9-ին իր շնորհավորանքն է հղել՝ ԿԺԴՀ-ի ժողովրդին «պայծառ ապագայի» մաղթանքներ հայտնելով:

Ալժիրի նախագահը Կիմ Չեն Ընին մաղթել է առողջություն, իսկ «ԿԺԴՀ-ի բարեկամ ժողովրդին» բարգավաճում և առաջընթաց։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել խորհրդակցությունները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և ամրապնդել երկու երկրների միջև «պատմական բարեկամական հարաբերությունները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել