«Չինաստանի մայրաքաղաք Պեկինում սերմնահեղուկի դոնորները պետք է աջակցեն իշխող Կոմունիստական կուսակցությանը: Նման տեղեկացում է հրապարակել կլինիկաներից մեկը, որը զբաղվում է սերմնահեղուկի հավաքագրմամբ»,- հաղորդում է South China Morning Post-ը:

Դոնորները ստուգման մի քանի փուլ պետք է անցնեն: Սկզբում որոշելու են նրանց սերմնահեղուկի որակը, իսկ հետո միայն՝ ֆիզիկական վիճակը: Առաջին փուլն անցնողներին կվճարեն 200 յուան (32 դոլար), դրանից հետո նրանք ևս 5,5 հազար յուան կստանան (872 դոլար):

Պարբերականը հաղորդում է, որ դոնորների պահանջարկը աճել է այն բանից հետո, երբ 2016 թվականի հունվարի 1-ին ՉԺՀ-ում ուժի մեջ մտավ օրենքը, ըստ որի՝ ամուսնական զույգին թույլատրվում է ոչ թե մեկ, այլ երկու երեխա ունենալ: Դոնորների պակասի պատճառով շատ ընտանիքներ մոտ մեկ տարի ստիպված են լինում սպասել իրենց առաջին արտամարմնային բեղմնավորմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել