Tert.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ծրագրում են արյունահեղություն իրականացնել Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:

Ինչպես նշում է The Sun պարբերականը, իսլամիստները, հավանաբար, անօդաչու թռչող սարքին ամրացված ռումբի միջոցով հարձակում կիրականացնեն անգլիացի երկրպագուների նկատմամբ:

Ինչպես նշվում է, տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվել Telegram-ի ծածկագրված հավելվածում, որոնք մանրամասնորեն ներկայացնում են ահաբեկչական խմբավորման դաժան ծրագրերը՝ նախատեսված ամռանն անցկացվելիք միջազգային մրցաշարի համար: 

Տեսանյութերից մեկում, ըստ Daily Star-ի հաղորդման, պատկերվում է, թե ինչպես են իսլամիստ գրոհայինները վերադառնում Սիրիայից և Իրաքից՝ հատուկ անօդաչուներ պատրաստելու համար Ռուսաստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել