Hraparak.am-ը գրում է․

Փաստորեն Հայաստանի ոչ մի տարիքային հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավ է։ Ողջունում եմ բոլորին։ Ես շատ մեծ աջակցություն եմ զգացել վերջին շաբաթներին, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորին։ Սակայն նույն վերջին շաբաթներին ես շատ տարբեր կարծիքներ եմ լսել, դրա համար հենց հիմա ուզում հայտարարել ինչը ոնց է։ Այս մասին քիչ առաջ ՀՖՖ ժողովի ընթացքում իր ելույթում հայտարարեց ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը։


«Ես սկսել եմ եմ ֆուտբոլ խաղալ, որովհետև ֆուտբոլ սիրում եմ։ Ես եկել եմ Հայաստանի հավաքական, որովհետև ես իմ երկիրը սիրում եմ։ 2019 թվականին ունեցել եմ բազմաթիվ ու տարբեր առաջարկներ, բայց ես եկել եմ ապրելու ու խաղալու Հայաստանում։ Ես իմ հայրենիքը սիրում եմ։ Ես իմ թաղամասին դաշտ եմ նվիրում, որովհետև ես սիրում եմ երխաներին, ես իմ երեխաներին եմ սիրում։ Ես իրոք իմ երկիրը սիրում եմ, թեկնածություն էլ հենց դրա համար եմ դրել, ես նվիրված եմ իմ երկրին։ Ես իրոք գիտեմ, որ կարող մեր ֆուտբոլը դեպի դրականը փոխել։ Ես վճռական եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի»,- ասաց նա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել