Operativ.am-ը գրում է

Մ-6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ ճանաչվեց բացառիկ` գերակա հանրային շահ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

«Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նպատակն է վերակառուցել և արդիականացնել Հայաստանը Վրաստանի հետ կապող շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել