operativ.am-ը գրում է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց աղյուսակը ըստ ամերիկյան Forbes պարբերականի: Նրան ճանաչում էին աշխարհի ամենաազդեցիկ կինը նաև 2015-ին և 2016-ին:

Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ով առաջին անգամ աղյուսակում է ընկել Բրեքսիթի գործընթացում իր գործունեության համար:

Երրորդ տեղում է միլլիարդատեր Բիլլ Գեյթսի կին Մելինդա Գեյթսը:

ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահական ընտրությունների թեկնածու Հիլլարի Քլինթոնը գրավել է 67-րդ տեղը:

Իր հերթին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը 26-րդ տեղն է զբաղեցրել:

19-րդ է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղջիկը՝ Իվանկա Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել