operativ.am-ը գրում է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց աղյուսակը ըստ ամերիկյան Forbes պարբերականի: Նրան ճանաչում էին աշխարհի ամենաազդեցիկ կինը նաև 2015-ին և 2016-ին:
Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ով առաջին անգամ աղյուսակում է ընկել Բրեքսիթի գործընթացում իր գործունեության համար:
Երրորդ տեղում է միլլիարդատեր Բիլլ Գեյթսի կին Մելինդա Գեյթսը:
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահական ընտրությունների թեկնածու Հիլլարի Քլինթոնը գրավել է 67-րդ տեղը:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը 26-րդ տեղն է զբաղեցրել:
19-րդ է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղջիկը՝ Իվանկա Թրամփը: