«Մի քանի ամիս է՝ հայտնի երգիչ Դիմա Բիլանի երկրպագուները մտահոգված են նրա առողջական վիճակով: Սկզբում երկրպագուները նկատել են, որ երգիչը շատ է նիհարել»,- գրում է argumentiru.com-ը:

Բիլանի խոսքով՝ իր նվազագույն քաշը եղել է 69 կգ: Նա նաև նշել է, որ տառապում է գաստրիտով, ողնաշարի մի քանի ճողվածք ունի:

Ներկայումս Բիլանն ապաքինվում է, որոշ ժամանակ հանգստանալուց հետո ավելի քան 10կգ-ով գիրացել է: Սակայն շշուկները, որ Բիլանի վիճակը վատանում է, չեն մխիթարում:

Ավելի վաղ Բիլանը բողոքել էր, որ անքնությամբ է տառապում: Երգիչն իր խնդիրները բացատրում է կուտակված հոգնածությամբ: Ավելի ուշ Instagram-ի օգտատերերը երաժշտի էջում լուսանկար են հայտնաբերել, որում Բիլանը հյուծված տեսք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել