Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան, ֆեբրիլ ջերմություն։
Մարտի 10-ին` ժամը 17։00-ի սահմաններում որովայնացավերի կապակցությամբ դիմել են «Արարատի» ԲԿ։
 
Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխայի տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը, սակայն ճանապարհին նրա վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է սրտի կանգ, որի կապակցությամբ հիվանդին տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
 
Ժամը 23:30` 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ ՍԹՎ միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։
 
Մահվան վերջնական պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»։
 
Հիշեցնենք, որ այսօր Առողջապահության կազմակերպիչ Ծաղիկ Վարդանյանը հայտնել էր, որ ջրծաղիկից երեխայի մահվան դեպք է արձանագրվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել