Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 11-ին կանադական The Hill Times պարբերականը հարցազրույց է տպագրել ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի հետ, որի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև: Պարբերականն առհասարակ հարցազրույցներ չի տպագրում, սակայն այս դեպքում բացառություն է արվել:

Պարբերականը նշել է՝ Կանադայում ՀՀ նորանշանակ դեսպանը պատրաստվում է Կանադայի հետ առավել ամուր տնտեսական և գործարար կապեր ստեղծել՝ զարգացնելով երկու երկրների միջև քաղաքական շփումները. դեսպանի խոսքով՝ Կանադան, որն արդեն զարգացած հարաբերություններ ունի Հայաստանի հետ, ակտիվացնելով և առավել ամուր քաղաքական շփումներ ստեղծելով, հնարավորություն կստանա օգտվել ԵՏՄ շուկայի առավելություններից:

Լևոն Մարտիրոսյանն ընդգծել է՝ մուտքը հայկական շուկա ավելի քան 170 միլիոնանոց շուկայի դարպաս է հանդիսանում` բացատրելով, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի տնտեսական միությունն է: Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի` ԵՏՄ-ն ունի շուրջ 1.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի համախառն ներքին արդյունք:

«ԵՏՄ-ն տրամադրում է բոլոր տեսակի հնարավորությունները և ազատ գործարար միջավայր է ներդրողների համար, այնպես որ մենք կողջունենք կանադական ներդրողներին, և դա լինելու է իմ` որպես դեսպանի աշխատանքի շատ կարևոր մասը», - ասել է Լևոն Մարտիրոսյանը սեպտեմբերի 25-ին տված իր հարցազրույցում: 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել