Կատալոնիայի հնարավոր անկախացումը և պետության ստեղծումը մեծ արձագանք է ստանում ամբողջ աշխարհում: Հայաստանի և Արցախի հանրապետությունների տեսանկյունից, իհարկե, այն հերթական դրական նախադեպը կարող է հանդիսանալ: Հայաստանի կամ Արցախի կողմից ցանկացած հայտարարություն կամ քայլ չպետք է հիմնված լինի էմոցիաների վրա, փոխարենը անհրաժեշտ են սառը հաշվարկ և հայկական երկու պետությունների շահերի հաշվառմամբ իրականացվող քայլեր: 
Միանգամից Կատալոնիայի անկախության հանրաքվեն ողջունելը և աջակցություն հայտնելը սխալ կլինի, քանզի դեռ ԵՄ-ն և աշխարհը լուռ են` նույնիսկ Իսպանիայի ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժի պայմաններում: Մենք ԵՄ-ի հետ պատրաստվում ենք նոյեմբերին ստորագրել համաձայնագիր, ուստի մեր դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ պետք է բխի ԵՄ-Հայաստան հարաբերությունների դիրքերից և անպայման պետք է հաշվի առնել ԵՄ մոտեցումը այս հարցի շուրջ: Թեև Հայաստանը Կատալոնիայի հետ ունի որոշակի ջերմ հարաբերություններ, այնուամենայնիվ, Իսպանիայի հետ առանց այն էլ ոչ ամուր հարաբերությունների վատթարացումը կարող է անդրադառնալ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել