Նրանց հանցագործությունները սարսափելի են, անմարդկային, բոլոր լրագրերը հեղեղված էին այդ հանցագործությունների մասին լուրերով, սակայն այս սպանությունների հեղինակներին այդպես էլ չի հաջողվել բացահայտել։

Այս չբացահայտված սպանությունների հեղինակներին հաջողվել է դուրս պրծնել իրավապահ ուժերի ձեռքից, ու հնարավոր է նաև, որ նրանք մինչև հիմա ողջ լինեն, իհարկե, միգուցե ծեր, բայց ամեն դեպքում՝ ողջ։

Չբացահայտված մարդասպաններ         

Տեխարկանայի ուրվական մարդասպանը (The Phantom Killer of Texarkana)

Morris Lane TexarkanaՈստիկանությունը փնտրում է «Ուրվական մարդասպան»-ի հետքերը Տեխարկանայում. 1946 թվական

Պատկերացրեք մի տղամարդու՝ գլխին կեղտոտ ու կոպիտ պարկ անցկացրած, ում աչքերը միայն կարելի է տեսնել։ Հենց այս տղամարդն է, որ կանգնած է եղել 1946 թվականին Տեխարկանայի սպանությունների ետևում։ «Ուրվական մարդասպանը», ինչպես նրան հաճախ անվանում էին, սպանել է 5 ու վիրավորել 3 մարդու։ 10 շաբաթ շարունակ նա գիշերներն ահաբեկել է Տեխասին սահմանակից Արկանսաս քաղաքը։

Նա որպես թիրախ հիմնականում ընտրում էր գիշերը մեքենաների մեջ գտնվող երիտասարդ, սիրահար զույգերի. նա սպանում էր տղամարդկանց, իսկ հետո սեռական ոտնձգություններ անում կանանց նկատմամբ ու սպանում նրանց ևս։ Հետո նա թողնում էր զույգերին իրենց մեքենաների մոտակայքում, որպեսզի ոստիկանությունը գտներ նրանց։ Տեխարկանայի սարսափած բնակիչները փակվում էին տներում ու դուրս չէին գալիս փողոց։

Ինչպես շատ չբացահայտված սպանություններ, այս դեպքում ևս մի քանի կեղծ խոստովանություններ ու անհիմն պնդումներ էին արվում։ Ամեն դեպքում այս գործով զբաղվողների համար ամենահավանական կասկածյալը Յուել Սվինին էր, ով տեղի ամենաշատ թվով կողոպուտներ իրականացրած մարդն էր։ Սակայն բավարար ապացույցներ չկային՝ մեղքը նրա վրա բարդելու։

Սև գեորգենու մարդասպանը (The Black Dahlia Murderer)

Black Dahlia

Էլիզաբեթ Շորթ անունը կարող է շատերին առանձնապես ոչինչ չասել, բայց «Սև գեորգենի»-ն, ինչպես նրան կոչում են, արդեն շատերին է հայտնի։ 1947 թվականին Լոս Անջելեսում գտան 22-ամյա թխահեր աղջկան՝ երկու մասի բաժանված, տարբեր կտրվածքներով, արյան մեջ ողողված։

Ոստիկանությունը փնտրում էր մարդկանց, ովքեր կարող էին նրան սպանելու որևէ դրդապատճառ ունենալ։ Նրանք կարծում էին, որ հնարավոր է՝ մարդասպանը մսագործ եղած լինի՝ ելնելով աղջկա վրայի կտրվածքներից ու այն բանից, թե ինչ վարպետությամբ էր նրա մարմինը երկու մասի բաժանել։ Մարդասպանը նաև ժպիտ էր նկարել աղջկա դեմքին՝ բերանի երկու անկյուններից վերև դանակը տանելով։

Dahlia Crime SceneԷլիզաբեթի դիակը. 1947 թվական

Սև գեորգենու պատմությունը բոլոր լրագրերի էջերին էր։ 60 մարդ խոստովանությամբ է հանդես եկել, սակայն նրանց կեսից էլ քչերն են, որ համարվել են կասկածյալներ։ Ոստիկանությունը չկարողացավ հիմնավոր ապացույցներ հավաքել նրանցից որևէ մեկի դեմ։ Այսպիսով՝ Լոս Անջելեսի պատմության ամենադաժան ու սառնասիրտ սպանություններից մեկը մնում է չբացահայտված։ Այսօր FBI-ի բոլոր ֆայլերն օնլայն հասանելի են. սա նրանց համար, ում մեջ արթնացավ ներքին դետեկտիվը։

The Zodiac Killer

Unsolved Murders

Մինչ օրս ամենախճճված սպանություններից մեկի հեղինակն ինքն իրեն Զոդիաք անվանող մարդասպանն է, ով առնվազն 5 զոհ է ունեցել, բայց ջրից չոր դուրս եկել։ Նրա սպանություններն արվել են 1960-ականներին ու հավանաբար 1970-ականների սկզբին, Սան Ֆրանցիսկոյում, որտեղ մի քանի լրագրերի էջերին նամակներ է գրել։ Նա ներկայացնում էր սպանության մանրամասները, զգուշացնում սպասվող սպանությունների մասին, բացի այդ՝ թողնում էր նաև կոդավորված նամակներ ու առեղծվածային նշաններ։

Այս նամակներում Զոդիաքը պնդում էր, որ նա մեղավոր է ավելի շատ չբացահայտված սպանությունների մեջ, քան այն 5-ը, որ իշխանություններին հայտնի են։ Վերջին անանուն նամակը եկավ 1974-ին, մի քարտով, որի վրա գրված էր՝ Me = 97, SFPD = 0:

Առաջին մարդասպանությունից ի վեր՝ 48 տարվա ընթացքում, ոստիկանությունը հետաքննել է գործն ու գտել ավելի քան 2500 կասկածյալի։ Ամենավերջին վարկածներից մեկն այն է, որ մարդասպանը Լուի Մայերս անունով տղամարդն է։

Մահամերձ վիճակում Մայերսն ընկերոջը խոստովանել է, որ Զոդիաքը հենց ինքն է։ Մայերսի ու չբացահայտված սպանությունների միջև 4 ամուր կապ կա, սակայն զենքը բացակայում է։

Դայակը (The Babysitter)

The BabysitterՀայտնի նաև որպես «Օքլենդի երեխաներ սպանող»՝ այս գիշատիչը 1976-1977 թվականներին Միչիգանի հարավարևելյան մասում 4 երեխայի է սպանել։ Դայակն իր զոհերին մի քանի օր կամ շաբաթ պատանդ էր պահում։ Նա սեռական ոտնձգություններ էր կատարում նրանց հանդեպ, սպանում նրանց, իսկ հետո մարմինները թողնում ձյան մեջ։

Վերջին գործը Թիմոթի Քինգինն է։ Նա անհետացել է 1977 թվականի մարտի 16-ին։ Վերջին անգամ նրան տեսել են սքեյթով խանութ մտնելիս։

Քինգի հուսահատ մայրը Դետրոյթի լրագրում նամակ է գրում՝ որդուն առևանգողին խնդրելով վերադարձնել նրան։ Մի քանի օր անց երկու դեռահասներ գտնում են Թիմոթիի մարմինը ձյան մեջ։ Նրա դիահերձման արդյունքում պարզվում է, որ նա դարձել է սեռական ոտնձգության զոհ, իսկ կերած վերջին բանը տապակած հավ է եղել։

Հարյուրավոր հավանական կասկածյալներ են եղել, չնայած նրանցից ոչ մեկը չի մեղադրվել՝ Դայակի ով լինելը թողնելով առեղծված։

Իրական գիշերային որսորդ (The Original Night Stalker)

Original Night Stalker

«Իրական գիշերային որսորդ»-ը սերիական մարդասպան էր Կալիֆորնիայում, 1976-1986 թվականներին։ Քանի որ այդ ժամանակ մտածում էին, որ նա երիտասարդ՝ ուսանողական տարիքի, սպիտակամաշկ տղա է, ապա հիմա նա կարող է 50-ին մոտ լինել։ Նրանից փախուստի դիմած մի զոհ ասել է, որ նա քթի տակ երգել է. «Ես կսպանեմ նրանց, ես կսպանեմ նրանց, ես կսպանեմ նրանց»։

Սպանությունների հետ մեկտեղ՝ մարդասպանը բռնաբարում էր կանանց, մինչ նրանց ընկերները կոշկաքուղերից կախված էին կից սենյակներում։

Քանի որ մարդասպանին դեռ չի հաջողվել գտնել, մինչ այսօր օնլայն խմբեր կան, որ զբաղվում են նրա փնտրտուքներով։

Վերջին անգամ նրա մասին նորություն եղել է 1991 թվականին, երբ նա զանգել է իր զոհերից մեկի հեռախոսին։ Զանգի ժամանակ լսվել են կնոջ ու երեխաների ձայներ, ինչը ստիպում է ենթադրել, թե նա ընտանիք է կազմել։

The I -70 Killer

I 70 Sketches

1992 թվականի ապրիլից սկսած՝ I-70 մարդասպանը նշանակետի տակ է առել ԱՄՆ-ի I-70 մայրուղու մոտ փոքր բիզնեսներում միայնակ աշխատող կանանց։ Նա սպանել է 5 կանանց, իսկ մեկը եղել է երկար մազերով տղամարդ՝ կերամիկայի խանությում, ինչը, հավանաբար, շփոթմունք է եղել։

I-70 մարդասպանը շատ հմուտ է եղել. օրը ցերեկով կրակել է զոհերին, իսկ հետո նորից վերադարձել մայրուղի։ Երկու հոգի նույնիսկ կարողացել են ողջ մնալ, քանի որ մարդասպանի զենքի փամփշտափողը դատարկվել է ու նա ստիպված է եղել փախչել։

Նույնիսկ այն դեպքում, երբ այս մարդիկ նկարագրել են նրա դեմքը ոստիկանությանը, ու վերջինիս հաջողվել է կազմել նրա դիմագծերը, I-70 մարդասպանը մնում է ազատության մեջ։

Հետաքրքիր զուգադիպությամբ մի կասկածյալ, որին ոստիկանությունը գտել էր՝ ըստ դիմագծերի, մեկ ուրիշ սերիական մարդասպան է դուրս եկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել