Փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցի 9 Բ շենքի բակում տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 57-ամյա Արման Գ.-ի դին:

Դեպքի վայր ժամանած Երևանի «Կենտրոն» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:

Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալին:

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ մահացածը իր ընկեր Երևանի բնակիչ 33-ամյա Ավետիք Մ.-ի հետ Ղազար Փարպեցու փողոցի 11 ա հասցեի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ միմյանց քաշքշել են, այդ ամենը նկատել է Արման Գ.-ի որդին՝ 24-ամյա էրիկ Գ-ն, և նա հարվածներ է հասցրել Ավետիք Մ.-ին, ինչպես նաև մի քանի հարվածներ էլ հասցրել է հորը՝ Արման Գ.-ին, ով քիչ անց քայլելով հասել է Փարպեցու փողոցի 9 հասցեի մոտ և բակում մահացել:

Ոստիկաններն ու պարեկները հասնելով դեպքի վայր, նկատել են, որ մի տղա դեպքի վայրից դիմում է փախուստի: Հետապնդելով նրան՝ մահացածի հայտնաբերման վայրից բավականին հեռավորության վրա կարողացել են նրան բռնել:

Պարզվել է, որ նա մահացածի որդին է, ով տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել