Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին անկախության հանրաքվեի պատվիրակություն է ուղարկել Բաղդադ, որտեղ տեղի կունենան բազմաթիվ հանդիպումներ կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հետ: Անկախության հանրաքվեի պատվիրակության կազմում կան բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք գործում են Իրաքյան Քուրդիստանում: Պատվիրակության շարքում կան անգամ Գորան (Շարժում հանուն փոփխության) շարժման անդամներ, ովքեր կտրականապես դեմ են Քուրդիստանի անկախացմանը:
Հիշեցնեմ, որ անկախության հանրաքվեն անցկացվելու է 2017թ. սեպտեմբերի 25-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել