«Չնայած կառավարությունն իր ծրագրում խոստացել է  «խելացի» կառավարում իրականացնել,  այնուամենայնիվ շարունակվում են  արատավոր բարքերը,  երբ պետական կառավարման համակարգում առաջնահերթությունը տրվում է  ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին:  Արդյունքում օրինակ իրավաբանը կարող է աշխատել երկրաբան, կամ ոստիկանը՝ էկոլոգ:
 
Զավեշտալին այն է, որ այս իրավիճակը միանգամայն «օրինական» է, քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին»  ՀՀ օրենքն էլ չի պարտադրում, որ վերոնշյալ գերատեսչություններում համապատասխան մասնագետներ աշխատեն:  Օրենքի 10-րդ հոդվածով, որը սահմանում է քաղծառայության  պաշտոնի անձնագիրը,  հետևյալ պահանջներն է առաջ քաշում. քաղծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը  ընդգրկում են բարձրագույն կրթություն, առնվազն 2 կամ 5 տարվա  քաղաքացիական ծառայության ստաժ,  կամ վերջին 5 տարվա ընթացքում  քաղաքական  կամ հայեցողական  պաշտոններում  երկու տարվա աշխատանքային ստաժ և վերջ:
 
Ու ոչ մի խոսք մասնագիտական կրթության մասին: Եվ արդյունքում իրավաբանին, որ հողի շերտի մասին ոչինչ չգիտի,  հանքի շահագործման լիցենզիա են տալիս»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել