Դետոքսը կարող է առողջարար լինել, եթե գիտեք, թե դա ինչպես անել: Դա պետք է ճիշտ արվի, հակառակ դեպքում՝ քաղցած կմնաք և կդանդաղեցնեք նյութափոխանակությունը, թուլություն, սրտխառնոց, գլխապտույտ և ջրազրկում կզգաք:

Մարմինը մաքրվում է լյարդի, երիկամների և հաստ աղիքի միջոցով: Լյարդը ֆիլտր է, այն կանգնեցնում է տոքսինները, որոնք հայտնվում են արյան մեջ:

Աղիները վերացնում են տոքսինները, երիկամները զտում են արյունը, մեզի հետ վերացնում տոքսինները:

Սալորաչիր և սագախոտ նախաճաշի համար

Անհրաժեշտ է՝

  • 1 բաժակ ջուր
  • 1 պտղունց մշկընկույզ
  • ½ բաժակ սագախոտ
  • 1 թ/գ քերած կոճապղպեղ
  • 1 ճ/գ կտավատի յուղ
  • 1/3 բաժակ կտրատած սալորաչիր
  • ¼ բաժակ բրնձի կաթ

Պատրաստումը՝

Կաթսայով ջուր դրեք տաքանա, սագախոտ ավելացրեք: Կոճապղպեղ և մշկընկույզ ավելացրեք, թող եռա: Կրակն իջեցրեք, կաթսայի բերանը ծածկեք և եփեք 10 րոպե, ավելացրեք բրնձի կաթը և սալորաչիրը: Եփեք 5 րոպե, կտավատի յուղ ավելացրեք օգտագործելուց առաջ:

Դետոքս ըմպելիք ուտելու ընդմիջումներին

Անհրաժեշտ է՝

  • 2 վարունգ
  • ½ բաժակ անանասի հյութ
  • 1 գանգրակաղամբ
  • ½ կիտրոնի հյութ
  • ½ բաժակ անանուխ
  • ¼ մաս կոճապղպեղ
  • Պարզապես խառնեք
  • Մրգային կոկտեյլ ճաշին

Անհրաժեշտ է՝

  • ½ բաժակ հասարակ նուշի կաթ
  • 1 ճ/գ կտավատի սերմ
  • ¼ բաժակ սառեցված հապալաս
  • ½ բանան
  • ½ բաժակ բրինձ

Պատրաստումը՝

Ամենը խառնեք:

Արգանակ ճաշին

Անհրաժեշտ է՝

  • 2 կտրտած կարմիր սոխ
  • 2 ցողուն կտրտած նեխուր
  • 1 կտրտած սամիթ
  • 2 թ/գ չաման
  • 2 թ/գ ծովի աղ
  • պղպեղ
  • 1 բաժակ կտրտած սիիտակե
  • 4 մեծ կտոր սխտոր
  • 1 կտրտած կաղամբ
  • 2 լ. ջուր,
  • 8 ճյուղ կտրտած մաղադանոս
  • 2 ճ/գ պապրիկա
  • 2 ճ/գ օրեգանո
  • ½ բաժակ կտրտած մաղադանոս

Խառնեք բոլոր բաղադրիչները՝ բացի մաղադանոսից: Թող եռա, կրակն իջեցրեք, թող մարմանդ կրակի վրա եռա 60 րոպե, վերջում մաղադանոսն ավելացրեք:

Խորհուրդներ

Մի կերեք երեկոյան 7-ից հետո։

Քնելուց առաջ խատուտիկով թեյ խմեք։

Ավելի շատ կերեք՝ հապալաս, ձավար, հաղարջ, սոյա, ֆերմենտացված սննդամթերք և ծաղկակաղամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել