Ըստ տեղեկությունների՝ Նիկոլին հնազանդ օլիգարխներին իջել է ուղիղ հրահանգ՝ առավել ակտիվորեն ֆինանսավորելու ֆեյքաբուծությունը. Նիկոլը, հասկանալով, որ պարտվում են քարոզչական դաշտում, հրահանգել է օրական տասնյակ հազարավոր ֆեյսբուքյան ֆեյք էջեր բուծել ու ընդլայնել ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակազմը՝ սոցցանցերում ստեղծելու տպավորություն, թե հանրության կոմղից շարժումն իբր չի վայելում աջակցություն:

Նիկոլի իշխանությունը ոչ միայն այսօր, այլև վերջին 6 տարվա ամբողջ ընթացքում հենվել է ֆեյքերի վրա: Բայց ինչպես կյանքն է ցույց տալիս, ֆեյքերը չեն կարողացել կասեցնել նրա հանրային վարկանիշի ազատ անկումը, քանզի մարդիկ սեփական ղեկավարի մասին կարծիք են կազմում ոչ թե ֆեյքերի խզբզածով,այլ՝ իրականությունը գնահատելով՝ իրականություն, որ 2018-ից ի վեր միայն այլասերվում է:

Իրականում ֆեյեքրի միջոցով Նիկոլը փորձում է թիրախավորել ոչ թե շարժումը, այլ՝ հանրությանը, հանրևային գտակցությունը: Դա ակնհայտ թշնամական քայլ է՝ ժողովրդի դեմ, որին, ի դեպ, որոշ ՔՊ-ականների կանայք արդեն «անասուն» են անվանում՝ տիրաժավորելով որոշ անասունների գրառումները:

Նիկոլն ակնհայտորեն գերագնահատել է «Ֆեյսբուքի» հնարավորությունները՝ մնալով 2018-ի վայ հեղափոխության տակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել