Картинки по запросу աժ արա բաբլոյանՀՀ նորընտիր ԱԺ-ն ընտրեց նախագահ, ով մասնագիտությամբ բժիշկ է: Անշուշտ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ պետք է մասնակից լինեն երկրի ամրացման, շենացման գործին, սակայն միաժամանակ, որպեսզի ձևավորվի քաղաքական մշակույթ, պետք է երկրի քաղաքական պաշտոնները զբաղեցնեն քաղաքական գործիչները, այն է՝ հայաստանյան և արտասահմանյան բուհերի պատրաստած քաղաքագետները, քաղկառավարիչներն ու քաղտեխնոլոգները: Թվում է, թե մանրուք է, բայց սա շատ կարևոր գործոն է, որպեսզի վերջապես ունենանք զարգացած քաղաքական համակարգ:
Համենայն դեպս, թերություններով և առավելություններով հանդերձ, շնորհավորում եմ ՀՀ ԱԺ-ի բոլոր պատգամավորներին, նախագահին և մաղթում հայրենանվեր, պետականամետ գործունեություն: Մենք ուժեղ ենք միասին, առանց մասնատված թիմերի և միմյանց կարծիքի հետ հաշվի նստելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել