Image resultԵվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատար, ԱՄՆ բանակի գեներալ Քերթիս Սկապարոտին փաստացի մեղադրել է ՌԴ-ին Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժմանն օժանդակելու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Ես տեսնում եմ ազդեցություն, Ռուսաստանի կողմից աճող ազդեցություն նրանում, ինչ վերաբերվում է համագործակցությանը, և հավանաբար, նույնիսկ «Թալիբանին» ուղղված մատակարարումներին»,-հայտարարել է Սկապարոտին։

Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ մատակարարումներ է անում Ռուսաստանը և թե որքան ակնհայտ է դրանում երկրի դերը։ Գեներալն ապացույցներ չի ներկայացրել։

«Թալիբանը» ահաբեկչական կազմակերպություն է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում Ռուսաստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել