Image result for ՀՀԿ համագումարՈ՛չ ՀՀԿ համագումարը և ո՛չ էլ այդ համագումարի ընթացքում հնչած ելույթները պատմական չէին։ ՀՀԿ-ի այս կոմունիստական և քծնանքի ծփացող մթնոլորտով համագումարը, բացի ՀՀԿ-ականներից, լրագրողներից և մի շարք քաղաքագետներից, ժողովրդի ոչ մի այլ լայն շերտի մոտ ոգևորություն չէր առաջացրել, ինչը բնական է, դժվար է սոված կամ արտագաղթի ծրագրեր մշակող մարդուն ոգևորելու տաղտուկ ելույթներով։
Բայց մի շերտ կա հատկապես սոցիալական ցանցերում, որոնք իրենց ֆեյսբուքյան հրապարակումներով դարձել են «հեղինակավոր փորձագետներ». այս խումբը, չգիտես ինչպես և ինչու, պատմական պահեր էր փնտրում ու գտնում ՀՀԿ-ի համաժողովի ընթացքում կամ մեջբերում էր ելույթ ունեցողներից որևէ մեկի խոսքը, որն, իհարկե, ինքը՝ ելույթ ունեցողը, չի շարադրել կամ ինքը չէ այդ տեսությունների մշակողը, և մե հիացմունքի խոսքեր արտահայտում, դրա տակ հավակնոտ քաղաքական, տնտեսական կամ ռազմական ծրագրերի ազդակներ կամ ակնարկներ տեսնում։
Իհարկե, հասկանալի են այս փորձագետների և՛ մղումները, և՛ նկրտումները, բայց նրանք պարտավոր են հարգել և խնայել կիսաքաղցած և ամբողջ օրը ՀՀԿ-ի մասին անեծքներով և հայհոյանքներով խոսող ժողովրդի նյարդերը, իսկ իրենց հեռահար անձնական ծրագրերն իրականացնեն այլ եղանակներով, քանի որ մեր երկրում քծնանքի ինստիտուտն ամենալավ զարգացածներից է և տալիս է այդ հնարավորությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել