Tert.am-ը գրում է.

ԱԺ արտահերթ նստաշրջանում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ հարակից զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  հարց ուղղեց:

Նա նշեց, որ Ռուսաստանը այսօր իր ռազմավարական գործընկերն է համարում Ադրբեջանին և պատրաստվում է շարունակել զենքի մատակարարումը: «Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը մեզ համար հուսալի գործընկեր չէ, տվյալ պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում գործընկերությունը, որ հանձնում եք այդ իրավասությունները նրանց: Նրանք էլ պետք է օգտագործեն  մեր ունեցած տեղեկությունը և փոխանցեն թշնամիներին»,- ասաց նա և նշեց, որ մասնագիտական վերլուծությամբ այս փաստաթուղթը դավաճանություն է:

Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ սկզբնական փուլում համաձայնագրի հարցում ինչ-որ դանդաղկոտություն է ցուցաբերվել, և Սերժ Սարգսյանի՝ Պետերբուրգից գալուց  հետո համաձայնագիրը նոր մտել է ԱԺ վավերացման :«Ի՞նչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը, ո՞րն է այդ ապօրինի գործարքի առարկան, հաջորդ դավաճանական քայլը նրա կողմից, ո՞րն  է այս առքուվաճառքի էությունը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել