Երեկ Գյումրիից մեկնարկեց անօթեւանների համար կազմակերպված դրամահավաքն ու անընդհատ կարդում ենք՝ այս մարդն այսքան գումար նվիրաբերեց, այս մեկն՝ այսքան:
Մոտս տպավորությունա, որ սա մի երկիր է, որտեղ ոչ կառավարություն կա, ոչ իշխանություն եւ ոչ էլ պետության վրա հույսը դնող քաղաքացի:
ՀԳ. Ինձ թվումա չինովնիկները համակ ուշադրությամբ հետեւում են այս գործընթացին ու իրենք իրենց ասում՝ իբր մեր գոյությունն ինչի համար է, ժողովուրդն ինքն իր համար պետությունա կառուցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել