Tert.am-ը գրում է.

Արմեն Ջիգարխանյանն ինքնագրով հուշագրություններ կբաժանի 2015-ի սեպտեմբերի 2-6-ն անցկացվող  Մոսկովյան գրքի միջազգային ցուցահանդես վաճառքի շրջանակներում սեպտեմբերի 4-ին անցկացվելիք Տնտեսական ձեռքբերումների  ցուցահանդեսում:

«Արմեն Ջիգարխանյանը հանրային միջոցառումներին հաճախակի  այցելող մարդկանցից չէ, սակայն նա համաձայնել է այցելել մեր ցուցահանդեսին»,-ТАСС գործակալությանը պատմել է կազմակերպիչներից մեկը։ 

Ինչպես վերջինս նշել է` այդ օրը տեղի կունենա ինքնագրերի բաժանումը, որը մեկ ժամ կտևի: Այդ ընթացքում այցելուները կկարողնան ձեռք բերել դերասանի հուշագրություններն ու զրուցել նրա հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել