Tert.am-ը գրում է.
Արմեն Ջիգարխանյանն ինքնագրով հուշագրություններ կբաժանի 2015-ի սեպտեմբերի 2-6-ն անցկացվող Մոսկովյան գրքի միջազգային ցուցահանդես վաճառքի շրջանակներում սեպտեմբերի 4-ին անցկացվելիք Տնտեսական ձեռքբերումների ցուցահանդեսում:
«Արմեն Ջիգարխանյանը հանրային միջոցառումներին հաճախակի այցելող մարդկանցից չէ, սակայն նա համաձայնել է այցելել մեր ցուցահանդեսին»,-ТАСС գործակալությանը պատմել է կազմակերպիչներից մեկը։
Ինչպես վերջինս նշել է` այդ օրը տեղի կունենա ինքնագրերի բաժանումը, որը մեկ ժամ կտևի: Այդ ընթացքում այցելուները կկարողնան ձեռք բերել դերասանի հուշագրություններն ու զրուցել նրա հետ: