Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիշեցնում է բուհերի դիմորդներին, որ համաձայն ՀՀ կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի՝ ավարտական վկայականը (ատեստատ, դիպլոմ) բուհեր ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 10-ն է (մինչև ժամը 18.00-ը ներառյալ):

Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները, գործող կարգի համաձայն, կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել