Tert.am-ը գրում է.

Իտալիայի Լիվորնո քաղաքում ծովային ամրոց է վաճառքի  հանվել, որի պատերը նախագծել էր Լեոնարդո դա Վինչին:

Ինչպես գրում է  Euromag-ը` Italia-ru-ին հղումով, ամրոցը գտնվում է Լիվորնոյի նավահանգստում, որտեղ Դա Վինչին ժամանել էր 1502-ին: 19-րդ դարում ամրոցը ծառայել է որպես Էլիզա Բոնապարտի նստավայր:

1800 թվականին ամրոցը դարձել է Նապոլեոնի քրոջ` արքայադուստր Էլիզա Բոնապարտի նստավայրը:

Ամրոցը համարվում է լյուքս դասի առաջարկներից մեկը մեծահարուստ գնորդների համար, սակայն միջնաբերդի գինը չի հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել