Tert.am-ը գրում է.
Իտալիայի Լիվորնո քաղաքում ծովային ամրոց է վաճառքի հանվել, որի պատերը նախագծել էր Լեոնարդո դա Վինչին:
Ինչպես գրում է Euromag-ը` Italia-ru-ին հղումով, ամրոցը գտնվում է Լիվորնոյի նավահանգստում, որտեղ Դա Վինչին ժամանել էր 1502-ին: 19-րդ դարում ամրոցը ծառայել է որպես Էլիզա Բոնապարտի նստավայր:
1800 թվականին ամրոցը դարձել է Նապոլեոնի քրոջ` արքայադուստր Էլիզա Բոնապարտի նստավայրը:
Ամրոցը համարվում է լյուքս դասի առաջարկներից մեկը մեծահարուստ գնորդների համար, սակայն միջնաբերդի գինը չի հաղորդվում: