Շնորհավորում եմ ձեզ՝ ձեր մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:
Որքան էլ ասեն, թե լրագրողներն ու պետական պաշտոնյաները գտնվում են “բարիկադների” հակառակ կողմում, ես համոզված եմ, որ բոլորս էլ նույն ճամբարում ենք և ճիշտ աշխատանքի դեպքում նպաստում ենք մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Ես ձեզ համարում եմ գործընկեր, և իմ ֆեսբուքյան ընկերների մեջ կան շատ լրագրողներ։ 

Դուք և ձեր գործը արած գործը անհրաժեշտ են մեր երկրին և մեզ` պետական ծառայողներիս զգաստ ու հաշվետու պահելու համար։ Կեսկատակ-կեսլուրջ, մենք էլ երևի ձեզ ենք պետք ձեր գործի մեջ։ 
Ամենակարևորը, որ մեր գործում լինենք պրոֆեսիոնալ, զերծ մնանք անձնական վիրավորանքներից և թեկուզ ամենասուր հրապարակումների դեպքում պարզ ճակատով ու առանց թշնամանքի նայենք միմյանց աչքերին։
Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ, մաղթում տոկունություն և հաջողություններ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել