Համացանցում շատացել են օգտակար տեղեկություն պարունակող կայքերը, ինչի համար շատ ուրախ եմ: Ամեն տիպի ինֆորմացիա կարող ես գտնել:Չնայած որ ամերիկացի ու բրիտանացի գիտնականները համը հանում են անիմաստ գյուտերով, չի կարելի ամեն  մի ասածի էլ հավատալ: Օրինակ մի անգամ գրել էին իբր սուրճը չգիտեմ ինչին օգտակար է: Սուրճը ոչ մի բանին էլ օգուտ չի դա հաստատ:

Բայց չմոռանամ ինչի համար ենք հավաքվել: Ինչքան ուզես նյութ կգտնես:Օրինակ ինչպիսի տղաների են նախընտրում աղջիկները, ինչպիսի աղջիկների են նախընտրում տղաները: Կամ էլ ինչ են թաքցնում տղամարդիկ/կանայք հակառակ սեռից:

Այսպես անվերջ կարող ես կարդալ: ԲԱՅՑ… նորմալ մարդկային հարաբերությունների մասին բացի ինֆորմացիա տալուց, նմանօրինակ հոդվածները զենք են, այն էլ վտանգավոր զենք: Օրինակ աղջիկները կարող են կարդալ` ինչպիսի աղջիկների չեն սիրում տղամարդիկ ու սկսեն քողարկել իրենց իսկական դեմքը, մինչև որ ամեն ինչ հետ բերելու համար շատ ուշ կլինի: Եվ այսպես շարունակ…

Չմոռանանք նաև որ տղամարդիկ կանանցից պակաս հետաքրքրասեր չեն ու խելացիները կարդում են կանանց բնավորությանը վերաբերող գրքեր ու հստակ պատկերացնում են ինչն ինչոց է:

Միշտ պետք է հիշել, որ կեղծ հարաբերությունները երկար կյանք չեն ունենում ու միշտ տխուր վախճանի են տանում:

<<Տղամարդիկ չեն սիրում շատախոս կանանց>>: Պահ! ոնց չէ: է թող չսիրեն: Շատ եմ խոսում? լավ եմ անում. հաստատ կգտնվի ինչ-որ մեկը, ով ինձնից շատ կխոսի կամ էլ հաճույքով կլսի բլբոցս:D

Սա զուտ օրինակ էր ցույց տալու համար, որ միշտ ներդաշնակություն լինում է, եթե անկեղծ ես ու ԴՈՒ ես, այլ ոչ թե ուրիշներին դուր գալու համար ձևացնում ես:

ՈՉ ՈՔ չարժի Ձեր եսը ուրիշ եսով փոխարինելու: Մեկ էլ ամեն մի անկապ գյուտի մի  հավատացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել