Անահիտ Շահբազյանը 2015 թվականի սկզբին հանդիսատեսի դատին կհանձնի իր չորրորդ  տեսահոլովակը:

Երգչուհին որպես հրավիրյալ հյուր  մեկնել է Իսպանիա՝ մասնակցելու Ալբիր քաղաքում միջազգային  մրցույթի: Ուղևորությունն Անահիտը համատեղել է իր նոր տեսահոլովակի նկարահանումների հետ:

« «Երկրորդ կեսին» երգը ստեղծվել է երեք տարի առաջ ու շատ պահատական: Այն ստացել եմ Էդգար Ալեքսյանյանից՝ որպես ծննդյան նվեր»,- ArmStar.am-ի հետ զրույցում  նշեց երգչուհին, այնուհետ հավելեց, որ երգի ու տեսահոլովակի պատրաստման վրա աշխատել են երաժշտության հեղինակ Էդգար Ալեքսանյանը, բառերի հեղինակ, երգիչ Գրիգոր Կյոկչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը շատերին ծանոթ  հաղորդավար Տիգրան Հարությունյանն է:

Անահիտն  անկեղծանում է, որ հենց այս երգն է ընտրել  տեսահոլովակ նկարահանելու համար, քանի որ դրա աուդիո տարբերակը սիրվել էր իր հանդիսատեսի կողմից:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել