Այսօր հրթիռահրետանավորի տոնն է: Մի տարածված խոսք կա,որը կարող ես տեսնել՝ մուտք գործելով ցանկացած հրետանային զորամաս՝ «Հրետանին պատերազմի Աստվածն է»: Ընդհանրապես հրթիռարետանային զորամասի զինվոր են դարձնում հիմնականում լավ մաթեմատիկական գիտելիքներ ունեցող նորակոչիկներին: Մենք այսօր ունենք հիանալի հրետանավորներ, որոնք մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորներից են,որոնք բացի լավ մասնագետներից, նաև հոգատար սպա են և լավ ընկեր: Ուրախ եմ, որ ես էլ բախտի բերմամբ դարձա հրետանավոր և ամենակարևորը ճանաչեցի ձեր տեսակը:Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալ եմ Ձեզ ամեն ինչի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել