Այժմ նրանք հարուստ են ու հայտնի, սակայն նրանք իրենց սեփական մաշկի վրա են զգացել, թե ինչ է նշանակում աղքատ թաղամաս, կարիքավոր ընտանիք և ծանր մանկություն։ Ոչ բոլոր աստղերին է վիճակված եղել ծնվել կիրթ ու ապահովված ընտանիքում։ Բոլոր աստղերի ծնողները չէ, որ նեցուկ են եղել նրանց իրենց նախաձեռնություններում։ Չնայած մանկության բոլոր փորձություններին՝ այսօր նրանք համաշխարհային հռչակ են վայելում, և մենք բոլորս խոսում ենք նրանց հաջողությունների մասին։ Ահա Հոլիվուդի հայտնի աստղերից մի քանիսը, որոնց պատմությունները շատերին կարող են զարմացնել ու ոգեշնչել։  

Սարա Ջեսիկա Փարքեր

фото

Դերասանուհին ծնվել է Օհայո նահանգի մի փոքրիկ քաղաքում՝Նելսոնվիլում։ Նա մեծացել է բազմազավակ ընտանիքում: Սարա Ջեսիկա Փարքերի ընտանիքում ութ երեխա էր մեծանում։ Այս դերասանուհու խորթ հայրը բեռնատար մեքենայի վարորդ էր աշխատում։ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի աստղը մեծացել է չքավորության մեջ։  

Հիլարի Սուոնք

фото

Հիլարի Սուոնքի ծնողներն ամուսնալուծվեցին, և ապագա դերասանուհին մնաց մոր հետ։ Մինչև 15 տարեկանը նա մոր հետ միասին ապրել է այսպես կոչված «թրեյլերային այգում», որտեղի բոլոր տները շարժական հյուղակներ էին։ Երբ Սուոնքի մայրը զրկվեց աշխատանքից, նրանք ստիպված էին երկուսով ավտոմեքենայի մեջ գիշերել։  

Ջեյ-Զի

фото

Ջեյ-Զին ծնվել է Բրուքլինի ամենաաղքատ ու ամենավտանգավոր թաղամասերից մեկում։ Հայրը հեռացավ ընտանիքից, երբ Ջեյ-Զին դեռևս երեխա էր։ Ծնողների ամուսնալուծությունից անմիջապես հետո ռեփերը փողոցային հանցախմբի մեջ ներքաշվեց։ Այնուամենայնիվ, 16 տարեկանում նա որոշեց փոխել կյանքը և հանցավոր գործունեությունը փոխարինեց աստղային կորիերայով։

Հոլի Բերի

фото

Հոլին ընդամենը 4 տարեկան էր, երբ նրա հայրը լքեց ընտանիքը։ Հոլիին խնամել է նրա մայրը, ով միայնակ մեծացնում էր երկու երեխաներին։ Նա հիվանդանոցներից մեկում բուժքույր էր աշխատում և իր աշխատավարձով էր հոգում ընտանիքի կարիքները։ Հոլին մանկուց տառապում էր առաջին կարգի շաքարախտով։

Ձեզ կարող են դուր գալ նաև այս հոդվածները՝ 8 աշխարհահռչակ աստղ, ովքեր ողբերգական անցյալ են ունեցել,  10 աստղ, ովքեր նախկինում անօթևան են եղել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել