1  Շարլիզ Թերոն

Այս օսկարակիր դերասանուհին ողբերգական անցյալ ունի: Նրա հայրը հարբեցող էր: Հարբած ժամանակ նա հաճախ բռնություն էր գործադրում ընտանիքի անդամների նկատմամբ: Ընտանեկան վեճերից մեկը չափից ավելի թեժացավ: Շարլիզի հարբած հայրը կրկին բռնության դիմեց՝ հարձակվելով նրա մոր վրա և սպառնալիքներ հնչեցնելով թե՛ Շարլիզի, թե՛ իր կնոջ հասցեին: Փորձելով պաշտպանել իր դստերն ու ինքն իրեն՝ Շարլիզի մայրը կրակեց ու սպանեց իր ամուսնուն: Այդ ժամանակ Շարլիզն ընդամենը 15 տարեկան էր:

 2  Լեյտոն Միսթեր

Այս գեղեցիկ հոլիվուդյան աստղը բավականին բարդ ճանապարհ է անցել: Ծննդյան օրից ի վեր նրա կյանքը լի է եղել բարդություններով: Լեյտոնի ծնվելուց անմիջապես հետո նրա մորը բանտ տարան: Նա հայտնվել էր ճաղերի հետևում, որովհետև նա իր հոր, քրոջ ու Միսթերի հոր հետ մարիխուանայի բիզնեսի մեջ էր ներգրավված (նա օգնում էր մաքսանենգ ճանապարհով մարիխուանա տեղափոխել երկրից): 

 3  Օփրա Ուինֆրի

Այս սիրված ու ճանաչված աստղը սարսափելի մանկություն է ունեցել: Նրա ծնողները դեռևս դեռահասներ էին, երբ Օփրան ծնվեց: Նրանք այդ ժամանակ բնակվում էին Միսսիսպիում: Օփրան շատ փոքր էր, երբ նրա ծնողներն ամուսնալուծվեցին:

Վիսկոնսին տեղափոխվելուց հետո նրա ազգականները շարունակ սեռական ոտնձգություններ էին գործում նրա հանդեպ: Ինը տարեկանում Ուինֆրիին բռնաբարեցին: Դա ծանր հարված էր, որի մասին նա փորձում էր մոռանալ ալկոհոլի, թմրադեղերի և սեքսի միջոցով: 14 տարեկանում Օփրա Ուինֆրին հղիացավ: Վաղաժամ ծննդաբերության պատճառով նրա երեխան կարճ ժամանակ անց մահացավ: Օփրայի կյանքում մի նոր ու լուսավոր փուլ սկսվեց այն ժամանակ, երբ նա սկսեց հեռուստաընկերություններից մեկում աշխատել իբրև հաղորդավարուհի: Այդ ժամանակ նրա մտքով էլ չէր անցնում, որ իրեն վիճակված է դառնալ աշխարհի ամենահայտնի հեռուստաաստղերից մեկը: 

 4  Շանիա Թվեյն

SHANIA-TWAIN-at-the-2013-Billboard-Music-Awards-in-Las-Vegas-5

Այս կանադացի երգչուհին ստիպված է եղել անցնել բազում դժվարությունների միջով: Նրա ընտանիքն այնքան աղքատ էր, որ հաճախ հարկ էր լինում պայքարել քաղցի դեմ: Երբ Շանիան 21 տարեկան էր, նրա մայրն ու խորթ հայրը մահացան ավտոճանապարհային վթարի ժամանակ: Դրանից հետո Շանիան ստիպված էր հոգ տանել ոչ միայն իր, այլև ընտանիքի մյուս երեխաների մասին, ովքեր իրենից տարիքով ավելի փոքր էին: 21-ամյա աղջկա համար սա այնքան էլ հեշտ բան չէր: Սկզբում նա չնչին վարձատրության դիմաց երգում էր հասարակ բարերում, սակայն որոշ ժամանակ անց բախտը ժպտաց նրան, և նա սկսեց իր աստղային կարիերան: 

 5  Քևին Սփեյսի 

Քևին Սփեյսին բավականին տխուր մանկություն է ունեցել: Նա ինքը չի ցանկացել պատմել իր ողբերգական անցյալի մասին: Նրա փոխարեն այդ մասին պատմել է իր եղբայրը: Նա ասել է, որ իրենց հայրը սադիստ էր, ով հաճախ սեռական բռնության էր ենթարկում իրենց: Քևինի հայրը Ամերիկյան նացիստական կուսակցության անդամներից էր: 

 6  Դեմի Մուր

Դեմի Մուրը մեծացել է հարբեցող մոր ու խորթ հոր ընտանիքում: Նրա մայրը տառապում էր երկբևեռություն խանգարմամբ: Ինչպես հետևում է խանգարման անվանումից, այդ խանգարումն ունեցողները ապրում են երկու ծայրահեղության միջև: Մի պահ անձը կարող է շատ ուրախ թվալ, սակայն ընդամենը մի րոպե անց հանկարծակիորեն ընկճվել: Նրա խորթ հայրը ևս տարվել էր հարբեցողությամբ և հենց այդ պատճառով էլ չէր կարողանում կայուն աշխատանք գտնել: Գումարի բացակայության պատճառով ընտանիքը ստիպված էր 15 անգամ փոխել բնակության վայրը: Մուրի ծնողները կռվում էին իրար հետ՝ հաճախ դիմելով բռունցքների օգնությանը: 1980 թ.-ին Մուրի խորթ հայրն ինքնասպանություն գործեց: Մուրի աստղային կարիերան սկիզբ առավ 1982 թ.-ին, երբ նրան դեր առաջարկվեց մի հեռուստասերիալում:

 7  Կիանու Ռիվզ 

Այս նշանավոր դերասանն իր կյանքի ընթացքում բազմաթիվ արգելքներ է հաղթահարել: Ռիվզի հայրը լքեց նրան, երբ նա դեռ նոր էր սկսում քայլել: 1993 թ.-ին Ռիվզի մտերիմ ընկեր Ռիվեր Ֆենիկսը մահացավ թմրադեղերի չարաշահման հետևանքով: 2000 թ.-ի հունվարին Ռիվզն ու նրա զուգընկերուհի Ջենիֆեր Սայմը հողին հանձնեցին իրենց մեռելածին դստերը: Դրանից ընդամենը մի տարի անց Ջենիֆեր Սայմը մահացավ ավտովթարից: 

 8  Ռոուզ Մակգոուեն 

Ռոուզ Մակգրոուենը սարսափելի մանկություն է ունեցել: Նրա ընտանիքը «Աստծո երեխաները» անունը կրող աղանդավորական կազմաակերպության մեջ էին ներգրավված: Թեպետ այդ կազմակերպության առաջնորդներն ասում էին, որ իրենք ընդամենը ազատ սիրո կողմնակից էին, Մակգոուենը տեսնում էր, թե նրանք ինչպիսի այլասերված ապրելակերպ ունեին: Հարցազրույցներից մեկում Մակգոուենն ասել է, որ այդ կազմակերպության կին անդամներին վերաբերվում էին որպես գերիների և սեռական ոտնձգություններ գործում նրանց հանդեպ: Բարեբախտաբար, նրա կյանքի այս դաժան փուլը երկար չտևեց: Նրա հայրը դուրս եկավ այդ աղանդավորական կազմակերպությունից, երբ իմացավ, որ այնտեղ պատրաստվում են թույլատրել սեռական կապը երեխաների ու հասուն մարդկանց միջև: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել