Մենք երբեմն մոռանում ենք, որ աստղերը ևս սովորական մահկանացուներ են: Բոլոր աստղերը չէ, որ հարուստ են ծնվել: Որոշ աստղեր իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածում անգամ անօթևան են եղել: Տքնաջան աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում  նրանք կարողացել են վերափոխել իրենց կյանքը, դուրս պրծնել աղքատության ճիրաններից և միլիոնատեր դառնալ: Կարդալով այս հոդվածը՝ դուք կհամոզվեք, որ կյանքում դրական շրջադարձեր լինում են:

 10  Ջիմ Քրեմեր. կարողությունը՝ 100 միլիոն դոլար

aptr_jimՔրեմերը բավականին կրթված անձնավորություն էր: Սկզբում նա անհոգ կյանք էր վարում, սակայն ճակատագրի հեգնանքով նա որոշ ժամանակով հայտնվեց փողոցում: Հարվարդի իրավագիտության դպրոցն ավարտելուց հետո Քրեմերը առաջին լուրջ քայլերն էր կատարում մասնագիտական ասպարեզում, երբ նրա Կալիֆորնիայի բնակարանը թալանեցին, այն էլ մի քանի անգամ: Քրեմերը մնաց առանց գրոշի: Նա ստիպված էր երկար ժամանակ բնակվել իր մեքենայում: Նա այլ մարդկանց օգնությանն էր ապավինում անգամ ամենահասարակ հարցերում (օրինակ՝ նա ստիպված էր ուրիշների տանը ցնցուղ ընդունել): Ի վերջո, կրկին ոտքի կանգնելուց հետո Քրեմերը որոշ խելամիտ ներդրումներ կատարեց, որոնց շնորհիվ նա միլիոնատեր դարձավ: Ներկայումս նա CNBC-ի Mad Money հաղորդման վարողն է: Այս հեռուստաշոուն բավականին հայտնի է:  

 9  Ջիմ Քերրի. կարողությունը՝ 150 միլիոն դոլար

kinopoiskru-jim-carrey-510598784Ջիմ Քերրին, անկասկած, ամենասիրված ժամանակակից կատակերգակներից է: Այնուամենայնիվ, Քերրիի մանկության ու պատանեկության տարիները նույնքան զվարճալի չեն եղել, որքան այն կինոնկարները, որոնցում նա նկարահանվել է: Նա ծնվել է աղքատ ընտանիքում: Ջիմի ծնողները հազիվ էին ծայրը ծայրին հասցնում: Ի վերջո, նրանք զրկվեցին իրենց տնից և ստիպված էին բնակվել մեքենայում: Քերրին երազում էր կատակերգակ դառնալ: Դպրոցից դասերից հետո նա աշխատում էր իբրև դռնապահ՝ իր ընտանիքին ֆինանսապես աջակցելու համար: Ազատ ժամանակ Քերրին կատակերգական կարճ համարներով էր հանդես գալիս Տորոնտոյի տարբեր վայրերում: Օրերից մի օր նրան նկատեցին և գնահատեցին նրա տաղանդը: Դրանից հետո նա հեռացավ Կանադայից և սկսեց աշխատանքային գործունեություն ծավալել Ամերիկայում: Ահա այսպիսի դժվարին ճանապարհ է անցել Ջիմ Քերրին նախքան աշխարհի ամենահայտնի կատակերգակ դերասաններից մեկը դառնալը:

 8  Դրյու Քերրի. կարողությունը՝ 165 միլիոն դոլար

Drew-Carey_13-04-19_035-(2)Իր երիտասարդության տարիներին The Price is Right (թարգմանաբար՝ Հաջողության գինը)  հեռուստաշոուի հայտնի վարողը անգամ ճաշի փող չուներ: Հոր մահից հետո Քերրին գնալու տեղ չուներ և ստիպված էր միայնակ պայքարել կյանքի դժվարությունների դեմ: Փող վաստակելու համար Քերրին հուսահատ քայլերի էր դիմում: Այս հեռուստաաստղը ստիպված էր իր սեփական արյան պլազման վաճառել մակարոն ու պանիր գնելու համար: Ներկայումս Քերրին հովանավորում է «Երիտասարդության ընկերներ» հիմնադրամին: Այդ հիմնադրամի հավաքներից մեկի ժամանակ Քերրին ասել է, որ ամեն անգամ մակարոն ու պանիր ուտելիս նա հիշում է իր անցած ուղին և գիտակցում, թե որքան բախտավոր է ինքը, որ նման մեծ հաջողության է հասել:   

 7  Ֆիլ Մակգրոու. կարողությունը՝ 220 միլիոն դոլար

Ֆիլ Մակգրոուն 21-րդ դարի ամենաճանաչված և ամենաազդեցիկ հեռուստահաղորդավարներից է: Նա սերտորեն համագործակցել է Օփրա Ուինֆրիի հետ և արժանացել նրա գովասանքին: Ֆիլը կատարում է նաև խորհրդատվական աշխատանք, ինչը ևս շատ եկամտաբեր է:  Այնուամենայնիվ, նրա մանկությունը կտրուկ տարբերվում էր այն ճոխ կյանքից, որ նա վարում է այսօր: Նրա հայրը կամավորական հիմունքներով աշխատում էր իբրև հոգեբան՝ փորձելով ավելի լավ կենսապայմաններ ապահովել իր որդու և իր համար: Այնուամենայնիվ, քանի որ Ֆիլի հայրը գումար չէր ստանում իր աշխատանքի դիմաց, նրանք ստիպված էին բնակվել ավտոմեքենայում: Դժվար է հավատալ, որ այս միլիոնատերը ժամանակին հոր հետ միասին կռիվ էր տալիս աղքատության դեմ:

 6  Ջենիֆեր Լոպես. կարողությունը՝ 250 միլիոն դոլար

Ջենիֆեր Լոպեսը տաղանդավոր ու հայտնի երգչուհի է, սակայն նրա կյանքը միշտ չէ, որ հարթ է ընթացել: Լոպեսը դպրոցն ավարտելուց հետո տարաձայնություններ ուներ իր մոր հետ: Հակառակ մոր պահանջներին՝ նա չէր ցանկանում քոլեջ գնալ: Լոպեսը նպատակադրվել էր պարուհի դառնալ: Նա հեռացավ տնից և ստիպված էր միայնակ պայքարել այս նպատակի իրագործման համար: Իր աշխատանքային գործունեության սկզբում Լոպեսը ապրելու տեղ չուներ: Ուստի նա ստիպված էր գիշերել պարային ստուդիայում: Նրա մահճակալը ստուդիայում դրված թախտն էր: Այնուամենայնիվ, կարճ ժամանակահատվածում Լոպեսը կարողացավ հաջողության հասնել: Երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի այս փառատենչ երգչուհին աստղ դառնար:   

Երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել