Շների գեղեցկության մրցույթներն անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում: Թեպետ մենք այս հոդվածը վերնագրել ենք «Միսս Շուն», պետք է նշենք, որ այս գեղեցկության մրցույթներում գենդերային խտրականություն չկա: Այո, արու շները ևս կարող են մասնակցել շների գեղեցկության մրցույթներին և արժանանալ ասենք «Միստր ամենաառնական շուն» տիտղոսին:

Վերջերս ստեղծվել են նոր մասնագիտություններ, որոնք հին մասնագիտությունների ենթաճյուղերը կարելի է համարել: Խոսքը կենդանիների դիզայներների ու ոճաբանների մասին է: Նրանք բավականին տքնաջան աշխատանք են տանում այս գեղեցկության մրցույթների ժամանակ: Այս շների տերերը պատրաստ են կլորիկ գումարներ տալ իրենց սիրելի ընտանի կենդանուն պճնված ու շողշողուն տեսքով տեսնելու համար: Այդ տերերից ոմանք անգամ ֆեյսբուքյան էջեր են բացել իրենց շների համար: 2013 թ.-ին Նյու Յորքում կայացավ շների առաջին գեղեցկության մրցույթը, որտեղ 3 շուն էր մասնակցում: Լուսանկարիչ Սոֆի Գամանդը շտապեց այդ մրցույթին՝ իր լուսանկարների շարքը համալրելու համար: Նա դեռևս 2010 թ.-ից տարբեր միջոցառումների ժամանակ լուսանկարում էր հարուստ ու պճնված շնիկներին: Նյու Յորքում բնակվող այս ֆրանսիացի լուսանկարիչն ասում է.

Սա ծաղկող բիզնես է, որտեղ դիզայներները մրցում են, իսկ շների տերերն ինչի ասես պատրաստ չեն իրենց սիրելի շանը առաջին պլնում տեսնելու համար:

_ANT3956b.jpg
_ANT1999.jpg

_ANT1238.jpg

_ANT1393.jpg
_ANT0193.jpg
_ANT7588.JPG
_ANT5923.jpg
_ANT1493.jpg
_ANT2572B.jpg
_ANT2615.jpg
_ANT5821.jpg
_ANT5793.jpg
_ANT6633.jpg
_ANT5338.jpg

_ANT6798.jpg

_ANT1287.jpg

_ANT0064.jpg

Ձեզ կարող են հետաքրքրել նաև «Միսս Ական», «Միսս Հավ», «Միսս Փիղ», «Միսս Բանտ» և «Միսս Ռուսական բանակ» գեղեցկության մրցույթները, որոնց անդրադրձել էինք մեր նախկին հոդվածներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել