Մայիսի 25-ին  Նյու Յորքում տեղի է ունեցել ամենամյա «Big Apple music awards 2014»-ը։

Մրցանակաբաշխությանը  մասնակցում էին ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր ազգերի ՝ այդ թվում նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և Ղրղստանի ներկայացուցիչներ։

Մրցանակաբաշխության կազմակերպիչն էր  «Big Apple» ընկերության նախագահ Ստելլա Բոյաջյանը, իսկ քվեարկությանը մասնակցել է Նյու Յորքի ազգաբնակչությունը։

Տարվա լավագույն հաղորդավարուհի կոչմանն արժանացել է Դինա Ակոպովնան, ով էլ ArmStar.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս համերգից ամիսներ առաջ էր սկսվել քվեարկությունը, և բացի քվեարկությունից հաշվի է առնվել նաև ժյուրիի կարծիքը.

 «Ես հիացած էի, Հայաստանից յուրաքանչյուրին հանդիսատեսն ընդունում էր որպես լավագույնի՝ իմանալով, որ մենք մեր երկրի մշակույթի նվիրյալներն ենք»։

Ըստ մրցանակաբաշխության արդյունքների՝  Աիդա Սարգսյանը ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի, տարվա հիթն է Նորոյի «Կյանքս կերել ես» երգը, իսկ Կովկասի տարվա լավագույն երգիչ մրցանակին արժանացել է Հայկ Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկոն)։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել