Tert.am-ը գրում է.

Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին եզակի համերգ կտա Հայաստանում: Այս մասին նա գրել է իր ֆեսյբուքյան էջում:

Աշխարհահռչակ երգիչը վերջին անգամ համերգով հանդես է եկել մարտի 15-ին`Թել Ավիվում:
Այս տարի Շառլ Ազնավուրը կդառնա 90 տարեկան:

Ավելի վաղ .tert.am-ը տեղեկացրել էր աշխարհահռչակ շանսոնյեի մեկ այլ համերգի մասին: Royal Albert Hall-ում (Մեծ Բրիտանիա) հոկտեմբերին կայացած լեփ-լեցուն համերգից հետո Շառլ Ազնավուրը Լոնդոնում կրկին բեմ կբարձրանա հրաժեշտի համերգի համար, որով կնշի իր 90-ամյա տարեդարձը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել