Tert.am-ը գրում է.
Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին եզակի համերգ կտա Հայաստանում: Այս մասին նա գրել է իր ֆեսյբուքյան էջում:
Աշխարհահռչակ երգիչը վերջին անգամ համերգով հանդես է եկել մարտի 15-ին`Թել Ավիվում:
Այս տարի Շառլ Ազնավուրը կդառնա 90 տարեկան:
Ավելի վաղ .tert.am-ը տեղեկացրել էր աշխարհահռչակ շանսոնյեի մեկ այլ համերգի մասին: Royal Albert Hall-ում (Մեծ Բրիտանիա) հոկտեմբերին կայացած լեփ-լեցուն համերգից հետո Շառլ Ազնավուրը Լոնդոնում կրկին բեմ կբարձրանա հրաժեշտի համերգի համար, որով կնշի իր 90-ամյա տարեդարձը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ