բարլուս կամռադություն ջան ... ո՞նց եք... :))

Երևանից եմ եկել, բայց դրա մասին բան չեմ գրի... շատ վոռի բաներ պտի գրեմ, չեմ ուզում...

ասի գիտական թեմա շոշափեմ

ի՞նչն ա մարդու ու կենդանու տարբերությունը

շատերը ասում են մտածողությունն ա, բայց դե կենդանիների մեջ էնքան մտածողություն ու դատողություն կա, որ դաժը չեմ ուզում դրա մասին գրեմ... ագռավը որ ագռավ ա ի տո պոպոկը տանում ա բարձրությունից քցում ա, որ ջարդվի մեջինը ուտի... էլ չեմ ասում կապիկները որ ահագին բարդ մեխանիկական գործիքներ են բաշարում սարքեն... 

բայց որ խորանում եմ էդ սաղ կիրառական մտածողություն ա... իսկ այ աբստրակտ մտածողության օրինակ բնության մեջ գիտե՞ք... ասենք իմ սիրած թեմային` բնությանը հակադրվելու ու (սեփական) բնությունը հաղթահարելուն որ գանք, դա հենց աբստրակտ մտածողության արդյունք ա...

մաթեմ իմացողների համար լավագույն օրինակ են կոմպլեքս թվերը... բացասական թվերը ինչ-որ իմաստով աբստրակտ են, բայց դե էնքան էլ չէ... փող պարտք լինելը շատ էլ բնական երևույթ ա... իսկ այ կոմպլեքս թվերը լրիվ ինքն են... արմատ -1... էս հայվանի բան չի... էս գործիք սարքել ու պոպոկ ջարդել չի...

մի խոսքով գրեք-մրեք տենամ դուք ինչ գիտեք սրա մասին... դե գիտեք էս բլոգում կարծիքներ չեն հարգվում, միայն գիտելիք ու հավատ :)) 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել